«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի զինված ուժերում ծառայող գնդերեցների կարգավիճակը փոխվում է․ Պաշտպանության նախարարի նոր հրամանով՝ բանակի հոգևոր ծառայությունը դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությունից։ Քանաքեռի Սուրբ Աստվածածնի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը վստահ է՝ սա ոչ թե բարեփոխում է, այլ իրենց Մայր Աթոռից կտրելու փորձ։

«Իրենք ուզում են կախյալ ինչ-որ կառույց ունենալ՝ անունը դնելով «Բանակի հոգևոր ծառայություն», որն անմիջական իրենց ենթակայության տակ է անցնում»,- ասաց Զինված ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ գնդերեցների նշանակումն ի սկզբանե իրականացվել է Կաթողիկոսի տնօրինությամբ՝ համաձայնեցնելով Պաշտպանության նախարարության հետ։ Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանի համաձայն՝ երեկվանից է դադարեցվել նախարարության համակարգում գործող Հոգևոր ծառայության առաջնորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նախարարի հրամանով սահմանվում է, որ զորակոչված զինծառայողները և զինվորական պաշտոնի նշանակված գնդերեցները հոգևոր ծառայությունը շարունակելու են իրականացնել Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ և իրենց ծառայության զորամասի հրամանատարի ենթակայությամբ։

Տեր Պսակ քահանայի խոսքով՝ այս փոփոխությունը Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակում իրականացվող քայլ է։

«Պաշտպանության նախարարությունը՝ տարբեր բարձրաստիճան զինվորականների դեմքով և նաև կոնկրետ գնդերեցների սպասարկման զորամասերի հրամանատարների դեմքով, ուղղակիորեն լծված է եղել հակաեկեղեցական այս արշավին։ Առաջարկ է եղել միանալու Կառավարության, իշխանության ներկայացրած եկեղեցական բարենորոգման ծրագրին, որին պատասխանը եղել է միանշանակ՝ ոչ»,- նշեց քահանան։

Նրա վստահեցմամբ՝ շուրջ 44 գնդերեցներից ավելի քան 95 տոկոսը հրաժարվել է ընդունել այդ պայմանը։ Թե ովքեր են եղել առաջարկողները,Տեր Պսակ քահանան փակագծեր չի բացում։

«Անձամբ ինձ զորամասի հրամանատարն է կանչել, ասել է, որ այսպիսի ցուցում կա՝ «միանում եք վարչապետի բարենորոգման կոչին»։ Բնականաբար, պատասխանն էլ եղել է ոչ»,- ասաց քահանան։

Իսկ ովքե՞ր են այն գնդերեցները, որոնք համաձայնել են միանալ Փաշինյանի հայտարարած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Տեր Պսակ քահանայի խոսքով՝ նրանցից մեկը Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու գնդերեցներից է, որտեղ 2025-ի նոյեմբերի 16-ին պատարագի էր մասնակցել Նիկոլ Փաշինյանը․ պատարագը մատուցել էր Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ 

Ի դեպ, նախարարի որոշման մեջ նշվում է, որ պարտադիր պայման է հանդիսանալու, որ ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններում լինեն ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր կրթություն ստացած մարդիկ։ 

Տեր Պսակ քահանան ընդգծեց, որ գնդերեցների ինստիտուտը երկու տասնամյակից ավելի ծառայել է Զինված ուժերում և կարևոր դեր է ունեցել բանակի բարոյահոգեբանական վիճակի պահպանման գործում։ Քահանայի խոսքով՝ գնդերեցները մասնակցել են արատավոր երևույթների կանխարգելմանը, այդ թվում՝ ինքնասպանությունների և ինքնախեղումների դեպքերի կանխմանը, ինչպես նաև աջակցել են զինվորների և սպաների ընտանիքներին՝ հաղթահարել ներքին խնդիրները։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զինծառայողները հաճախ ավելի շատ դիմում են գնդերեցներին, քան սպա-հոգեբանին։

Ի դեպ, նախօրեին համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է ռազմական ոստիկանությունը հսկում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Տեր Պսակ քահանայի պնդմամբ՝ այսօր արդեն քաղաքացիական մեքենայով էին հսկողություն իրականացնում ոստիկանները, բայց մեր նկարահանող խմբին նկատելուց հետո հեռացան տարածքից։

Պապիկյանի հրամանում նշված է 3-օրյա ժամկետ առաջարկություններ ներկայացնելու համար։ Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ներկայացվել են առաջարկություններ և ի՞նչ փուլում է գործընթացը․ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հորդորեց հարցերն ուղղել գրավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան