Հարցաքննվել եմ․ օրենքի շրջանակում ենք գործել՝ հօգուտ Երևանի․ քաղաքապետարանի պաշտոնյա․ (Թարմացված)

Լուրեր

05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հարցաքննվել է։ Հարությունյանն այս մասին հայտնեց Factor.am-ի հետ զրույցում։ Նրա լիազորություններն այժմ կասեցված են։

«Մեղադրանքին ծանոթացել եմ, դիրքորոշում եմ հայտնել, որ մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Մանրամասն ներկայացրել եմ փաստական բոլոր ապացույցները, որոնք ամբողջությամբ հերքում են մեղադրանքը»,- ընդգծեց Հարությունյանը։

Երեկ Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հարությունյանի նկատմամբ և որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Վազգեն Հարությունյանը հրաժարվեց  մանրամասներ ներկայացնել գնումների գործընթացի վերաբերյալ՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, սակայն ընդգծեց, որ հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Մրցույթի ժամանակ մասնակից ընկերությունն օրենքով սահմանված փաստաթղթերը չի ներկայացրել, դրա համար պայմանագիրն օրենքով սահմանված կարգով խզվել է։ Ընկերությունն էլ դիմել է դատարան և բողոքարկել արդյունքները։ Չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ, որպեսզի նախաքննական գաղտնիք չբացահայտեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դա այդպես չէ:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը՝ իմ գլխավորությամբ, գործել է բացառապես օրենքի շրջանակում՝ հօգուտ Երևանի: Այդ բոլոր փաստերը ներկայացվել են»,- պնդեց լիազորությունները կասեցված պաշտոնյան։

Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները: Հենց սա էլ քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել։

Հ․Գ․ Ժամեր անց Վազգեն Հարությունյանը գրառում է արել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը․

«Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով մեծ հետաքրքրությունը հարկ եմ համարում նշեմ, որ չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, և այն համարում եմ առնվազն անհիմն և որպեսզի ասածս ուղղակի որպես խոսքեր չհնչեն, հակիրճ կներկայացնեմ իրողությունը։
Հարցը վերաբերում է դեռևս 2023 թվականին Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու /ներկայացնելուց հրաժարվելու/ պատճառով, այսինքն օրենքի ուղիղ պահանջով։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը ի դեմս ինձ Երևան քաղաքում ճանապարհային նշանների 2023թ․տեղադրման գործընթացը չձախողելու և Երևան քաղաքում երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով նախաձեռնեց նշանների տեղադրման նոր գնման մրցութային գործընթաց՝ ներկայացնելով համապատասխան գնման հայտ։ Գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց, ես ստացել եմ «Իմպեք» ՍՊ ընկերության հայցի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել՝ մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։ Ընդ որում հենց նույն դատական ակտում է նշված, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը, հենց դրանով պայմանավորված արգելվել է նախաձեռնելը։ Ձեռնպահ մնալով գնահատական տալ դատական ակտի բովանդակությանը՝ տևական ժամանակ Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման անհնարինության հետևանքների մասով, նշեմ, որ ըստ էության ինձ մեղադրում են գնման գործընթացը նախաձեռնելուց՝ գնման հայտը ներկայացնելուց մի քանի օր անց ստացած այն չնախաձեռնելու մասին դատական ակտը չկատարելու համար։
Այսինքն ստացվում է ես մինչև դատական ակտը ստանալը պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։ Ըստ էության սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։ Կավելացնեմ միայն այն, որ այս գործով դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊ ընկերության մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան»։

 

Արփի Հակոբյան