Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը՝ Կոպա Ամերիկայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը նվաճել է Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնի կոչումը։
Պարագվայում կայացած մրցաշարի եզրափակիչում բրազիլացիները 2։1 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին։
Երրորդ տեղի համար խաղում Պերուի հավաքականը 4։1 հաշվով ուժեղ է գտնվել Վենեսուելայի թիմից։
Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է։ 2024թ․ կայացած նախորդ Մունդիալի եզրափակիչում բրազիլացիները 2։1 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին։