«Արմավիր» ՔԿՀ-ն գերժամանակակից անվտանգության սարքավորումներ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ անվտանգության և արգելված իրերի դեմ պայքարի մակարդակի բարձրացման նպատակով Քրեակատարողական ծառայությունը, Կառավարության աջակցությամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի համար ձեռք է բերել գերժամանակակից տեխնիկական միջոցներ։

««Մասնավորապես՝

-սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք,
-թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք՝ մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննության համար,
-առանց շփման, ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սքաներ՝ մարդու մարմնի վրա, հագուստների մեջ կամ դրանց տակ թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման համար։

Նշված սարքավորումները նախատեսված են թաքցված զենքի, պայթուցիկ նյութերի, բջջային հեռախոսների, մետաղական իրերի, հեղուկների, թմրամիջոցների, դեղահաբերի, փոշենման զանգվածների, փաթեթների և այլ օտար մարմինների հայտնաբերման համար։

Սարքավորումների կիրառումը լիովին համապատասխանում է առողջապահական անվտանգության միջազգային բոլոր չափանիշներին»,- ասվում է հաղորդագրությունում։