ԵՊՀ-ում կուլիսային քննարկումներ չեն լինելու, ինչպես ՈՒԽ-ն արել է տարիներ շարունակ. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Երևանի պետհամալսարանի ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» նախաձեռնության միջև կոնֆլիկտը նոր զարգացումներ է ստանում: «Ռեստարտ»-ում պնդում են, որ ուսխորհուրդն ապօրինի է գործում. չեն գումարվում կանոնադրությամբ սահմանված համագումարները, չի հաստատվում ֆինանսական հաշվետվությունը, չնայած ուսխորհուրդը համալսարանի բյուջեից է օգտվում։ Մյուս կողմում հակառակն են պնդում:

ԵՊՀ-ում նոյեմբերի 8-ին ուսանողական երկու խմբերի հանդիպումը վիճաբանության է վերածվել։ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դեռ սեպտեմբերի 20-ին նամակ էր ուղարկել ԿԳ նախարարին՝ ուսանողական խորհրդի կանոնադրությանն առնչվող մի քանի խնդիր մատնանշելով: Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, նամակը հիմք ընդունելով, առաջարկել էր ընդհանուր ուսանողական ժողով հրավիրել, ընդունել նոր կանոնադրություն և ներկայացնել նախարարության՝ հաստատման: Փոխնախարարը նաև խորհուրդ էր տվել պղտոր ջրում ձուկ չորսալ և հակասություններ չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Ի պատասխան՝ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հայտարարել էր, որ սա երկակի խաղ է ընկալվում։

Արայիկ Հարությունյանն այսօր ԵՊՀ-ում էր, ո՛չ այս թեմայով: Սակայն կողմերին աջակցող ուսանողները պաստառներով հավաքվել էին միջանցքում՝ լսելու նախարարի պաշտոնակատարի հայտարարությունը։

Արայիկ Հարությունյանն առաջարկեց փոքր կազմով փոխնախարարի հետ քննարկում անցկացնել: Ասաց՝ կուլիսային քննարկումների ժամանակը վաղուց արդեն անցել է: Ուսխորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանն ասում է՝ Արայիկ Հարությունյանն ակնհայտորեն ընդունեց փոխնախարարի հայտարարությունը, սակայն, նրա խոսքով, ԿԳՆ-ն իրավունք չունի լուծարել ուսանողական խորհուրդը, քանի որ այն ինքնակառավարվող կառույց է: Ուսանողների հետ հանդիպումը հստակ արդյունք չտվեց: Ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում;