Հենրիխ Մխիթարյան․ Ուզում էինք բոլորին ցույց տալ, որ կարող ենք հաղթել նաև բարձրակարգ թիմի

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 8-րդ տուրում իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո պատմել է տպավորությունների մասին։

«Մենք թիմային առումով շատ լավ խաղացինք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Ստեղծեցինք մի քանի գոլային պահ, իսկ հետո ստանդարտ դիրքից բացեցինք հաշիվը։ Մենք արժանի էինք այս հաղթանակին, ցանկանում էինք բոլորին ցույց տալ, որ կարող ենք հաղթել նաև բարձրակարգ թիմի։

Թե ով է խաղում, ով՝ ոչ, այդքան էլ կարևոր չէ։ Կազմը խորն է, և բոլորը պատրաստ են։ Մարզումների ժամանակ մենք միշտ կենտրոնանում ենք միմյանց լավ հասկանալու և մեր խաղաոճի վրա, քանի որ յուրաքանչյուր խաղացող կարող է ցանկացած պահի դաշտ դուրս գալ։

Նախորդ հանդիպումներից հետո մի փոքր հիասթափություն կար։ Կորցրած միավորներն իրենց ազդեցությունն են թողել, և կարող էինք մի փոքր ավելի լավ հանդես գալ, բայց սա ֆուտբոլ է։ Հիմա կանենք ամեն ինչ հաջորդ փուլ դուրս գալու համար՝ անկախ նրանից՝ մեր մրցակիցը կլինի «Բենֆիկան», թե «Բուդյո-Գլիմտը»։ Մեր ուշադրությունը հիմնականում կենտրոնացած մեզ վրա, այլ ոչ թե մրցակցի»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը։

37-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայում կայացած խաղում մեկնարկային կազմում հանդես էր եկել 88 րոպե։ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016թթ․։

«Ինտերը» Չեմպիոնների լիգայում գրավել էր 10-րդ տեղն ու նվաճել անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։