4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մնացած 19-ի արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.01.2026 | 15:554 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մնացած 19-ի արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ՝ ԱՄՆ նախագահը որպես վկա։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ միասին մենք նախաստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ սահմանելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները՝ որպես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության անխախտելի հիմքեր։ Հայաստանի համար սա լրջագույն խոստում է մեր քաղաքացիներին, որոնք տասնամյակներ տևած հակամարտությունից տուժել են, և բոլոր այն անձանց, մեր ապագա սերունդներին, որ մենք ընտրելու ենք համագործակցությունը բախման, հակամարտության փոխարեն, հույսը՝ հուսահատության փոխարեն և զարգացումը անկման փոխարեն»,- ասել Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։