Հունվարի 27-ով փորձում են ստվերել սեպտեմբերի 27-ը․ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
Բոլորը

Հունվարի 27-ը ընդունեցին որպես խոնարհումի օր, որպեսզի, իմ կարծիքով, ստվերեն սեպտեմբերի 27-ը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսպիսի կարիծիք հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Սեպտեմբերի 27-ը պետք է համարվեր հիշատակի, խոնարհումի օր, որովհետև հենց սեպտեմբերի 27-ից սկսվեց մեր հայրենիքի հանձնումը, սկիզբ դրվեց մեր հայրենիքի հանձնմանը»,- նշեց Գալեյանը։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն օրվա ընտրությունը հիմնավորում են բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակվածների օր, Գալեյանն արձագանքեց։

«Ես հասկանում եմ, բայց կարելի էր ավելի ուրիշ օր ընտրել, որ չհամընկներ այլ պետության ինչ-որ ցեղասպանության օրվա հետ։ Կարելի էր և ուրիշ ավելի նեյտրալ օր ընտրել, բայց, իմ կարծիքով, 27-ը սեպտեմբերի ամենահարմար օրն էր, որովհետև հենց սեպտեմբերի 27-ից սկսվեց հայ ժողովրդի, այսպես ասած, սև օրերը»,- ընդգծեց Աստղիկ Գալեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։