Մարիո Բալոտելին խաղացել է «Փյունիկի» դեմ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երևանի «Փյունիկն» Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ ու հաղթել նվազագույն հաշվով։ Հայկական ակումբի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։
«Ալ Իթիֆակին» ավագի թևկապով խաղադաշտ է դուրս բերել 35-ամյա իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին։ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս ձմռանն է միացել արաբական ակումբին։
