ՀՀ ԱԳ նախարարը հունվարի 27-ի կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ
Քաղաքականություն
27.01.2026 | 22:33
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ․ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-28-ն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:
2026 թվականից սկսած հունվարի 27-ը Հայաստանում սահմանվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։