Արարատ Միրզոյանը հանդիպել Է ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ

Լուրեր

01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ:

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է Պետրա Բայրին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ՝ ընդգծելով ժողովրդավարական զարգացման ճանապարհին ԵԽ հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։

«Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է, քանզի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած զանազան մարտահրավերներին», – հավելել է նախարար Միրզոյանը։

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարական փոխգործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում ՀՀ պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։

Արարատ Միրզոյանը և Պետրա Բայրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում ԵԽԽՎ կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։