Հաղպատ գյուղի ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել
Հունվարի 25-ին, ժամը 03։24-ին հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Այս մասին ահազանգ է ստացել Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հաղոչդվում է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։
Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։