ԱՄՆ-ը դուրս է եկել ԱՀԿ-ից՝ առանց 260 միլիոն դոլար պարտքը վճարելու

Լուրեր

29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Միացյալ Նահանգներն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու գործընթացը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Առողջապահության նախարարության կայքում։ Bloomberg-ի և Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ կառավարությունը չի վճարել կազմակերպությանը մոտ 260 միլիոն դոլարի չափով պարտքը։ Associated Press-ը այս պարտքը գնահատել է ավելի քան 130 միլիոն դոլար։

ԱՄՆ կողմը պարզաբանել  է ԱՀԿ-ից իր դուրս գալը՝ նշելով «կազմակերպության կողմից չինական Ուհան քաղաքում ծագած COVID-19 համավարակին անբավարար արձագանքը, անհապաղ անհրաժեշտ բարեփոխումներ չձեռնարկելու և ԱՀԿ անդամ պետությունների կողմից անհարկի քաղաքական ազդեցությունից անկախություն չցուցաբերելու անկարողությունը»։

Ամերիկյան կառավարությունը հրաժարվել է վճարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կազմակերպությունից դուրս գալուց առաջ։ ԱՄՆ Առողջապահության նախարարության և Պետդեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները մեկ տարի շարունակ չի ֆինանսավորել ԱՀԿ նախագծերը կամ չի կատարել նվիրատվություններ։ «Ամերիկացի ժողովուրդը վճարել է ավելին, քան բավարար է», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Reuters-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ի ամենամեծ դոնորն էր՝ կազմելով կազմակերպության ընդհանուր ֆինանսավորման մոտ 18%-ը։ ԱՄՆ-ի դուրս գալու ծրագրերի ֆոնին ԱՀԿ-ն մինչև 2026 թվականի կեսերը կկրճատի իր աշխատակիցների մոտ մեկ քառորդը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի