Զելենսկին հայտնել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին եռակողմ հանդիպման մասին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև առաջին եռակողմ բանակցությունների մասին, գրում է Current time-ը։

Նա ասել է, որ դրանք տեղի կունենան «տեխնիկական մակարդակով» և կանցկացվեն հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Ռուսները պետք է պատրաստ լինեն փոխզիջման։ Բոլորը պետք է պատրաստ լինեն, ոչ միայն Ուկրաինան։ Տեսնենք, թե ինչ արդյունք կլինի»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին նաև նշել է, որ խաղաղության հասնել հնարավոր չէ առանց ԱՄՆ նախագահի աջակցության, միաժամանակ, քննադատել ԵՄ-ին քաղաքական կամքի բացակայության համար, ինչն արտացոլվում է Ուկրաինային օգնելու համար ռուսական բռնագրավված ակտիվները չօգտագործելու դժկամությամբ։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Դավոսում իր ելույթն ավարտել է՝ ասելով, որ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել, բայց, ըստ Ուկրաինայի առաջնորդի, տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։

Զելենսկին մի քանի օրինակ է բերել եվրոպացի քաղաքական գործիչների, որոնք, նրա խոսքով, սպասում են ԱՄՆ-ի որոշմանը կամ գործողություններին, այլ ոչ թե իրենք են գործողություններ ձեռնարկում։ Նա ասել է, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Գրենլանդիայի վրա։

«Բոլորը հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կսառչի, և որդեգրում են սպասողական դիրքորոշում։ Նույնը տեղի ունեցավ նաև Իրանում բողոքի ցույցերի պարագայում»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ որպես օրինակ բերելով նաև Վենեսուելան։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ այսօր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումից հետո ամերիկյան պատվիրակությունը կմեկնի ԱՄԷ։ Նա նշել է, որ ինքը և ամերիկյան պատվիրակության մյուս անդամները հունվարի 21-ի երեկոյան քննարկումներ են անցկացրել ուկրաինական պատվիրակության հետ։ Այլ թեմաների շարքում նրանք քննարկել են ուկրաինական տնտեսության վերականգնումը,  հիշատակել նաև  ազատ տնտեսական գոտին։

Զելենսկիի ելույթից առաջ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ և անցել փակ դռների հետևում: Թրամփն ասել է, որ հանդիպումն անցել է «շատ լավ» և իր ուղերձը փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ պատերազմը պետք է ավարտվի։

FT-ը հաղորդել է, որ Զելենսկին փորձել է համոզել Թրամփին՝ լրացուցիչ պարտավորություններ ստանձնել Ուկրաինային աջակցելու համար։ Դավոսի գագաթնաժողովից առաջ ԱՄՆ պաշտոնյաների հետ համաձայնեցվել են համապատասխան փաստաթղթեր, սակայն քննարկումները չեն ավարտվել, և դրանք չեն ստորագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի