2019-ի բյուջեն կընդունվի՞, թե՞ խնդիրը կկարգավորվի օրենքով. «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երբեք ԱԺ հանձնաժողովներում այսքան արագ բյուջեի քննարկումներ չեն եղել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Կընդունվի՞ այն։ «Խիստ կասկածում եմ, որովհետև՝ որպես օրինաչափություն, ընտրություններից առաջ երբեք խորհրդարանում քվորում չի եղել։ Եթե փորձեն արտահերթով անցկացնել՝ միգուցե, չնայած չի երևում, որ կառավարությունն այդ հարցում շահագրգիռ է»։

Չնայած փորձում է հասցնել՝ երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայում բյուջեի քննարկումներն ավարտել, որից հետո առաջարկությունների համար 5 օր ժամանակ է տրվում՝ բյուջեում ներառելու համար։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից փորձեցինք ճշտել՝ արտահերթ նիստ կհրավիրե՞ն բյուջեի ընդունման համար, թե՞ կսպասեն դեկտեմբերի 4-ին տեղի ունենալիք հերթական նիստին։ «Կդժվարանամ ասել․ այս պահին դեռ կառավարության որոշում չունենք»։

Իսկ քվորում կունենա՞ք նիստերի ժամանակ։ «Քվորում կլինի, թե ոչ՝ նույնպես չեմ կարող կանխորոշել: Եթե բյուջեն չընդունվի, խնդիրը կկարգավորվի օրենքով։ Նման դեպքերում շարունակում ենք բյուջեն կատարել 2018-ի համամասնություններով»։ Տեղեկություններ կան, որ Դուք մնալու եք Ձեր պաշտոնում։ «Պաշտոնը ոչ թե հաճելի զբաղմունք, այլ առաջին հերթին պարտականություն ու պատասխանատվություն է։ Ինչպես կորոշեն, այնպես կլինի»։

Ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ բյուջեն չի ընդունվել ֆորսմաժորային 1999-ին՝ հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո։ Այն հաստատվել է 2000-ի մարտին, մեկ էլ՝ 1997-ին, Տեր-Պետրոսյանի հրաժարականի շրջանում։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: