ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Լուրեր

05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։

Դանիել Երաժիշտը ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1985 թվականին՝ աշխարհահռչակ դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ։

Դանիել Երաժիշտն իր մանկավարժական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ դասավանդելով մի շարք երաժշտական ուսումնարաններում:

1977–1979 թվականներին եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1982 թվականից գործունեություն է ծավալել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում՝ որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս։ 2003 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2016 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1997 թվականից Դանիել Երաժիշտն աշխատում է «Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում». 2006–2007 թվականներին եղել է կենտրոնի երգչախմբի դիրիժորը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան)։

Նա Հայաստանում առաջիններից է, որ հիմնել և ղեկավարել է հոգևոր երաժշտության մասնագիտացված համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982–1986), Հայաստանի հանրային ռադիոյի «Գանձերը» (1990–1991): Դանիել Երաժիշտը 1991 թվականին վերաստեղծված «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս։ Այս համույթներով նա հանդես է եկել միջազգային բեմերում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Մերձբալթյան երկրներում՝ մասնակցելով հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Բախի և Հենդելի 300-ամյակներին նվիրված միջոցառումներին։

Դանիել Երաժիշտը համագործակցել է հայ անվանի երգիչների՝ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ։ Նրա մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ Հայաստանի ռադիոյի ֆոնդի համար։ «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակը, իսկ ԱՄՆ-ում լույս է տեսել «The music of Armenia, Sharakan» լազերային սկավառակը (1996)։

Դանիել Երաժիշտը Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա։ Որպես գնահատանքի նշան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն «Շարական» համույթին նվիրաբերել է «Moeck» մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ։

Դանիել Երաժիշտի գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 400 երաժշտագիտական հոդված և էսսե, որոնք տպագրվել են Հայկական հանրագիտարանում, ինչպես նաև «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Երաժշտական Հայաստան» և այլ պարբերականներում՝ ներառյալ սփյուռքահայ մամուլը։ 2010–2018 թվականներին նա եղել է «Իրատես» թերթի երաժշտական մեկնաբանը, արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին (2006)։

Հեղինակ է մի շարք հիմնարար աշխատությունների՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին…» (2008), «Հրաշամանուկներ» (2009, երկու հատոր), «Ստեփան Լուսիկյան» մենագրություն (2012), «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածու (2013)։ 2005 թվականին Վահագն Ստամբոլցյանի հետ համահեղինակել է «Երգեհոնային գրքույկը»։ Պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է վաստակավոր գործչին ծննդյան օրվա առթիվ և մաղթում առողջություն, գիտական, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու անսպառ եռանդ: