Մենք չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին. ԱԺՄ-ի հայտարարությունը՝ ընտրությունների մասին

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

ԱԺՄ կուսակցությունը 1991-2008 թթ. մեծ դերակատարում է ունեցել մեր պետության կյանքում: Այս տարիներին պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվելու հետևանքով կուսակցության դերակատարումը քաղաքական դաշտում հետզհետե նվազել է: Երբ հայտարարվեց 2019 թ. գարնան վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մեր կուսակցությունը որոշում կայացրեց անպայման մասնակցել, և մենք մեծ ոգևորությամբ սկսեցինք քննարկումների փուլը:

Մենք նախատեսել էինք իրավիճակի կայունացումից հետո աշնան կեսերից  մշակված քայլերի հերթականությամբ համալրել և զարգացնել մեր կուսակցությունը, լայն քննարկումների միջոցով թարմացնել մեր գաղափարական սկզբունքներն ու ծրագրերը՝ նախապատրաստվելով գարնան ընտրություններին:

Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն և մեր կարծիքով՝ պետական և ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբեր ամսին: Մենք, ինչպես և մի շարք այլ կուսակցութուններ, պատրաստ չենք և չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաև չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը: Այս իրավիճակում հասարակությանը հնարավորություն չի տրվում  ընտրություն կատարելու գաղափարների և ծրագրերի միջև, մասնակցելու մեր պետության, հասարակության ապագայի տեսլականի ձևավորմանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը:

Մենք կգնանք այդ ճանապարհով:

Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է:

Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում:

 

 

ԱԺՄ կուսակցություն

Վազգեն Մանուկյան