Ադրբեջանը որոշ գերիների վերադարձնելով՝ փորձել է խուսափել նրանց կյանքի և առողջության իրավունքի համար սեփական պատասխանատվությունից․ Սիրանուշ Սահակյան

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

«Այսօր Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 4 պահվող անձանցից Վագիֆ Խաչատրյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և այս պահին նրա առողջական վիճակն անհամատեղելի էր ազատությունից զրկելու հետ»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ տևական ժամանակ ադրբեջանական բանտերում գտնվող հայ գերիներն ունեն լրջագույն ֆիզիկական, հոգեկան առողջության խնդիրներ։

«Նաև նշեմ, որ որոշները տարիքով են, և տարիքը համադրվում է առողջական վիճակի, պայմանների հետ և կյանքի սպառնալիքներ է ստեղծում: Եվ Ադրբեջանը, այս ակտը կատարելով, կարծում եմ, փորձել է խուսափել այս անձանց կյանքի և առողջության իրավունքի համար սեփական պատասխանատվությունից:
Սա ցույց է տալիս, որ խնդիրները մարդասիրական տրամաբանությամբ չեն լուծվում»,- ասաց Սահակյանը:

Նշենք, որ հայ գերիների վերադարձի մասին տեղեկությԱնը զուգահեռ Արդարադատության նախարարությունը հայտնել է․

«Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»։

Հիշեցնենք, որ այս երկու անձինք դատապարտվել են 2020 թվականի պատերազմի ժամանակ վարձկանություն կատարելու համար, ու, թեև պետական մակարդակով չի հաստատվում, որ Ադրբեջանում պահվող գերիները ՀՀ են վերադարձվել վարձկանների դիմաց՝ սակայն րոպեների տարբերությամբ այս իրադարձությունների մասին հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները այդպիսի ողջամիտ ենթադրության են հանգեցնում։

Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ այս վարձկանների հանձնման դիմաց Հայաստանը պետք է կարողանար ավելի մեծ թվով գերիների վերադարձնել: Սահակյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախևառաջ կվերադարձվեն 2020 թվականին գերեվարված երեք անձինք, որոնք, ի դեպ, տարեցներ են, որից հետո 2023 թվականին գերեվարված և մարտական գործողություններին մասնակցած ութ անձինք։

«Կարծում եմ՝ հիմնական սակարկությունները լինելու են հենց այս անձանց՝ բարձրաստիճան պաշտոնյաների վերադարձի շուրջ»,- ասաց իրավապաշտպանը։

 

Արաքս Մամուլյան