Ղրղզստանում առաջարկում են Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ղրղզստանում առաջարկել են ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ հայտարարել։ Այս կարծիքը սոցիալական ցանցերում հայտնել է խորհրդարանի անդամ Դաստան Բեկեշևը, հաղորդում է Tengrinews.kz-ն։

Պատգամավորը նշել է, որ շատ լրագրողներ հետաքրքրված են Վլադիմիր Սոլովյովի՝ ռուսական հեռուստաալիքով արված հայտարարության վերաբերյալ իր կարծիքով։

«Ես կարդացի նրա հայտարարությունը։ Կարծում եմ, որ Արտաքին գործերի նախարարությունը պետք է կանչի Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանին, բողոքի նոտա հանձնի և, հնարավոր է, նրան անցանկալի անձ հայտարարի։ Նման անձին չպետք է թույլատրվի մուտք գործել Ղրղզստան»,- հավելել է Դաստան Բեկեշևը։

Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդումներից մեկի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը, ինչպես Միացյալ Նահանգները Վենեսուելայում, պետք է «անտեսի միջազգային իրավունքը» և քննարկի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ներքին գործերում ուժ կիրառելու հնարավորությունը, որպեսզի նրանք չհեռանան Ռուսաստանի «ազդեցության գոտուց»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռազմական գործողության հնարավորության մասին հաղորդավարի խոսքերից հետո:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի