Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ․ նա ձերբակալվել է․ՔԿԾ

Լուրեր

28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
Բոլորը

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Վանաձոր» տարածքային բաժնում  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել  այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։ Տեղեկությունները հաստատվել են, փաստաբանը ձերբակալվել է։

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ծառայողները հունվարի 10-ին խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։

Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝

21,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված,

2,9 գրամ քաշով փոշենման, դարչնագույն զանգված,

0,8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:

Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։