Դժգոհ եմ վարչական շրջանների աշխատանքից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2026 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությանը դժգոհեց վարչական շրջանների ղեկավարների կատարած աշխատանքից։

«Առաջին հերթին, իմ կարծիքով, մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։ Ինչո՞ւ չենք կատարել, ի՞նչն ա հիմքը, որ կարող եմ սա պնդել․ մենք ունենք վարչական շրջաններ, որտեղ բացարձակապես որևէ վարչական տուգանք էս հոդվածով չեն գրել էս շրջանում։ Դրանք 4-5-ն են։ Եվ դրան բացատրություն չկա»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը նաև մի իրավիճակ ներկայացրեց, երբ Կիևյան փողոցից եղբոր հետ դուրս է եկել և տնտեսվարողն իր խանութի դիմացի հատվածը մաքրելու համար գումար է ուզել։

«Այսինքն՝ այդ մարդը չգիտի, որ պարտավոր ա դա անել։ Ավագանու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես՝ պարտավոր են ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Պարտավոր են նաև համատիրությունները»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Նիստը վարողը պահանջեց նաև գույքագրել, թե հավելյալ քանի տեխնիկա է անհրաժեշտ, որոնք կիրականացնեն նաև սանմաքրման աշխատանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան