Հիսուսին ինչո՞ւ ես մենակ թողել, պարո՛ն Փաշինյան, Հռոմի պապի հետ հանդիպես՝ քեզ ի՞նչ են ասելու․ սա ասելո՞ւ բան է․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների միջև վերջին շրջանում սրված հարաբերություններին, պետական մարմինների կողմից եկեղեցու սպասավորների վերաբերյալ «գործակալական» թղթերի հրապարակմանը և եկեղեցու հարկման անհրաժեշտությանը։

Անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից բարձրաստիճան եկեղեցականների՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու վերաբերյալ ակնարկներին և հրապարակումներին, Բարսեղյանը նշել է, որ մեկ փաստաթուղթ հրապարակելով գործակալական ցանցը չի բացահայտվում։ Նա ընդգծել է, որ իշխանությունը խուսափում է լիարժեք լյուստրացիայից։

«Գործակալական ցանցը բացահայտելու համար եկեղեցու հոգևորականների բարոյազրկության խնդիրը մեջտեղ քաշելու իմաստը ո՞րն է… Գործակալական ցանցը սկսում է փլվել։ Անհեթեթություն է, իրականում։ Գործակալական ցանցը բացահայտվում է Ա-ից Զ՝ բացառելով պետական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը»,- ասել է Բարսեղյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը չի գնում արխիվների ամբողջական բացման ճանապարհով, քանի որ վախենում է սեփական շրջապատի բացահայտումից.

«Այն, որ այս իշխանությունը լյուստրացիա չի անելու, ասվել է, և այնտեղ փորփրելու հարց չկա էլի։ Պատճառաբանություն չեն էլ բերել, որ արխիվները տարել են։ Սա իմիջիայլոց է հնչել… Ինձ թվում է՝ երբեմն չեն դիմանում [իշխանության ներսում], երևի ներսում հանձնարարական ունեն անունը չտալ հրեշի… Ինձ թվում է, երբեմն հարցազրույցների կամ պաթոսախառը ելույթների մեջ չեն դիմանում, պոռթկում են»։

Լևոն Բարսեղյանը հստակ դիրքորոշում է հայտնել, որ կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, պետք է հարկվեն այնպես, ինչպես մյուս բոլոր կազմակերպությունները։

«Կրոնական կազմակերպությունները պիտի գույքահարկ վճարեն։ Իմ խորքային համոզմունքն է՝ աշխարհիկ պետության մեջ պիտի վճարեն։ Ներմուծումների մաքսատուրք պիտի վճարեն՝ 100 տոկոսանոց դրույքաչափերով, ավելացված արժեքի հարկ։ Հաստիքացուցակները պիտի թափանցիկ լինեն՝ բացի անձնական տվյալներից։ Բյուջեները պիտի բաց ու թափանցիկ լինեն՝ ծախսային մաս, եկամտային մաս»,- շեշտել է Բարսեղյանը։ 

Բարսեղյանի համոզմամբ՝ պետության մեջ արտոնյալ կազմակերպություններ չպետք է լինեն․

«Ով համարում է, որ մեր պետության մեջ ինչ-որ արտոնյալ կազմակերպություն պիտի լինի, դա պետականության թշնամի է։ Արտոնյալներ չպիտի լինեն… Որևէ կրոնական կազմակերպություն չպիտի վճարի այդ գույքահարկը [գյուղացու փոխարեն]։ Ու էլի մի խումբ խնդիրներ։ Ոչ ոք չգիտի, թե անցած այս 35 տարիների ընթացքում անկախության՝ ինչքան գույքահարկ, ինչքան մաքսատուրք, ինչքան ավելացված արժեքի հարկ է զեղչվել, զիջվել այդ կրոնական կազմակերպությանը»։

Բարսեղյանը քննադատել է գործող իշխանությանը՝ տարիներ շարունակ այս խնդիրները չկարգավորելու համար՝ նշելով, որ դրանք հիշվել են միայն քաղաքական կոնֆլիկտի պահին։

«Տեսնում է, որ երեք-չորս-հինգ տարի ոնց որ թե չի կարգավորվում, հրաժարական են պահանջում, հազար ու մի լուտանք ու վայրահաչ ու զրպարտություն ու վիրավորանք է հնչում, նյարդերը տեղի են տալիս, ելնում սկսում է իր արշավը։ Շատ սխալ ուղղություն է բռնած»,- ասել է նա։

Ըստ բանախոսի՝ հարցերը պետք է լուծվեին ինստիտուցիոնալ ճանապարհով՝ օրենսդրական կարգավորումներով, ոչ թե «բազարների» տեսքով։

«Պետության գործադիր մարմնի ղեկավարը կրոնական կազմակերպության հետ բանակցո՞ւմ է հարկեր վճարելու կամ չվճարելու շուրջ։ Լո՞ւրջ։ Դա ուրիշ պետություն է։ Փաստորեն ուրիշ պետության հետ է բանակցում»,- եզրափակել է Լևոն Բարսեղյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան