Իրանում կտրուկ փոփոխությունը բարդ իրավիճակ կստեղծի ՀՀ-ի և ռեգիոնի համար․ բարակ սառույցի վրայով ենք քայլում․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 19:25
Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.01.2026 | 19:14
Ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մ վարժաձևերից. մեկնարկել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
12.01.2026 | 19:00
Այդ հոգևորականները սեռական կապի մեջ են մտել իրար հետ, բիզնեսով զբաղվել․ դրանց հավաքել, եկեղեցի՞ է մաքրում․ Ստեփան Դանիելյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:45
Սուգ, զոհեր, «փակված երկիր»․ ինչ է հայտնի Իրանում տեղի ունեցողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:33
ՀՀ կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը որոշ ժամանակ հնարավոր է հասանելի չլինի․ ԿԲ
12.01.2026 | 18:22
Հայաստանում արգելվում է պետական եկեղեցին և պետական կրոնը․ սահմանադրական իրավունքի մասնագետ
12.01.2026 | 18:11
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է․ ՔԿ
12.01.2026 | 18:00
Չինաստանը դեմ է «այլ երկրների ներքին գործերին միջամտելուն», Գերմանիան և Կանադան դատապարտում են բռնությունները
12.01.2026 | 17:48
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու տեղեկությունների մասին
12.01.2026 | 17:37
Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Սոլովյովի հայտարարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 17:33
Դատախազությունում հաղորդում է ստացվել Վեդիի համայնքապետարանի աշխատակցին իր կամքին հակառակ պատարագի տանելու ենթադրյալ փաստի վերաբերյալ
12.01.2026 | 17:17
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց
12.01.2026 | 17:10
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP-ի զարգացման հեռանկարները
12.01.2026 | 17:00
ՀՀ քաղաքացիները 2025-ին ավելի շատ են տուգանվել
12.01.2026 | 16:48
Դատական իշխանության անկախությունը սահմանադրական արժեք է․ Վահագն Խաչատուրյան
Բոլորը

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ երկաթուղու գործարկման հեռանկարներին, ռուսական կողմի հավանական դերակատարմանը և աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակին։

Խոսելով Հայաստանի երկաթուղային ցանցի և դրա վերականգնման հնարավորությունների մասին՝ Խառատյանը նշել է, որ խնդիրը ոչ միայն ֆինանսական է, այլև կառավարման կարողությունների բացակայության․ «Հայաստանի Հանրապետությունը չունի ոչ այդ կարողությունը, ոչ այդ գիտելիքը և ոչ էլ ենթակառուցվածքները, որպեսզի երկաթգծեր նորոգի և նույնիսկ կառավարելու պահի։ Ցավոք։ Չի ունեցել նաև խորհրդային շրջանում… Այդ ամենը Խորհրդային Միության մեջ է այդպես… չէին խորանում այն ժամանակ, բայց Հայաստանը այսօր էլ չունի դրա կարողությունը։ Սրանք և՛ մասնագիտական կարողություններ են, և՛ ենթակառուցվածքների, և՛ գործիքակազմ… գործիքների ֆիզիկական ներկայության»։

Անդրադառնալով կոնկրետ հատվածների վերականգնմանը՝ նա ընդգծել է․

«Գյումրի-Ախուրիկի հատվածում՝ դեպի Թուրքիայի սահման, շատ ավելի քիչ գործ կա անելու, որովհետև ինձ հայտնի Նախիջևանի հատվածում, այսինքն՝ Արարատի մարզում, և կա, գիտեք, Տավուշի մարզի այն հատվածը, որը «Բենտոնիտ» գործարանով գնում էր դեպի Ադրբեջան։ Սրանք են այն կտորները, որոնք հայաստանյան մասով, եթե ռուսական կոնցեսիոն կառավարում իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) կամ ՌԺԴ-ն պիտի դա իրականացնի, ապա սրանք են այն հատվածները, որտեղ պիտի, ուրեմն, ամրացման կամ վերականգնման, վերանորոգման աշխատանքներ արվեն»։

Վերլուծելով ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր մոտեցումները և «Թրամփի ուղին»՝ Խառատյանը կարծիք է հայտնել, որ հիմնական շեշտադրումը լինելու է հարավային հատվածի վրա․ ««Թրամփի ուղին» մեծ հաշվով այսօր այն ընկալումը, որ մենք ունենք գոնե, որովհետև դետալներին դեռևս վերջնականապես տեղյակ չենք, առավելապես վերաբերում է Մեղրիի հատվածին, այդ հարավի 44 կմ-ին։ Արդյո՞ք դրա շարունակությունը պիտի լինի, կրկնում եմ, Նախիջևանով դեպի Հայաստան և հետո դեպի Թուրքիա, թե՞ շրջանցելու է Հայաստանն ամբողջությամբ և գնալու է Նախիջևանի հարավով դեպի Ագուլիսով, ասենք թե, դեպի Թուրքիա։ Չգիտենք»։

Խոսելով այն հավանական սցենարի մասին, ըստ որի՝ ռուսական կողմը կարող է դուրս գալ կառավարումից կամ զրկվել լիցենզիայից, Խառատյանը նշել է․

«Իմ միակ հույսն այն է, որ եթե կա այդ սցենարը, ապա արդեն իսկ բանակցվում է կամ արդեն իսկ որոշակի պատկերացում կա, թե ով է զբաղվելու այս գործով… Մենեջմենթի պատվիրակում գուցե կարող են անել»։

Անդրադառնալով գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Խառատյանը փաստել է միջազգային իրավունքի նահանջի մասին։
«Հին աշխարհակարգը, եթե տեսականորեն ասենք, ՄԱԿ-ի ոչ ֆունկցիոնալ լինելու պատճառով է նաև այդպես, և մենք հասկանում ենք, որ ուժն է ծնում իրավունքը, կամ, եթե կարելի է ասել, «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքն է առաջ մղվում, և դա արդեն ոչ թե տեսական դատողությունների մակարդակում է, այլև կոնկրետ վարքագծի։ Փաստացի, այսինքն՝ եթե օրինակ 2003 թվականին Բուշի վարչակազմը Իրաք գնալու համար ստիպված էր, այնուամենայնիվ, գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ… Հիմա դրա մասին խոսք չկա ընդհանրապես»։

Ամփոփելով՝ Արսեն Խառատյանը շեշտել է, որ փոքր պետությունների համար իրավիճակը բարդանում է, և պետք է արագ կողմնորոշվել։
«Ուստի, չափազանց զգուշավոր է պետք լինել։ Ռեալ պոլիտիկի լիովին այլ տրամաբանության մեջ ենք ապրում, իսկ սա նշանակում է, որ դեռևս, գուցե, գոյություն ունեցող միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության տեսություններ չկան, որոնք բացատրում են տեղի ունեցողը… Մեզ՝ որպես բարդ տարածաշրջանում ապրող փոքր պետություն, այո՛, պետք է արագ և շատ ավելի ինտենսիվ հասկանալ տեղի ունեցողը և այնպես անել, որպեսզի խոշոր խաղացողների առնվազն բախման կիզակետում չհայտնվենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան