ՀՀ ԱԱԾ-ն ФСБ-ի կցո՞րդ, թե՞ անկախ մարմին. «սատանա բռնելուց» մինչև պատարագի տեքստին միջամտելու փորձ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.01.2026 | 23:33
Մի խումբ քահանաներ միանում են վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը, մյուսները՝ զորակցում Կաթողիկոսին
09.01.2026 | 23:22
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը պատասխանել է ԿԳՄՍ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 23:08
Բաքվից պնդում են, որ Մոսկվան սեպտեմբերին դադարեցրել է AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հիմնական անձի դեմ գործը
09.01.2026 | 22:57
Պապիկյանն այցելել է ևս մեկ զորամաս
09.01.2026 | 22:43
Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Նախիջևանում ձերբակալել է զինված տղամարդու, որին օտար երկրի օգտին լրտեսության մեջ են կասկածում
09.01.2026 | 22:29
Աստված իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է. Տեր Ասողիկը արձագանքել է եկեղեցու «բարենորոգման» հայտարարությանը միացած քահանաներին
09.01.2026 | 22:13
Հրդեհ Թբիլիսիում. այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը
09.01.2026 | 22:00
Ադրբեջանը չի՛ կարող պայթեցնել Թրամփի ծրագիրը․ Ալիևն ինքը կպայթի մի տուփ լուցկով, եթե մտքով դա անցկացնի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 21:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.01.2026 | 21:38
Արցախում 36 միլիոն դոլարի մարզադաշտի կառուցման համար Բաքուն պայմանագիր է կնքել Ալիևի  ընտանիքի հետ կապված ընկերության հետ
09.01.2026 | 21:25
Հիսուսին ինչո՞ւ ես մենակ թողել, պարո՛ն Փաշինյան, Հռոմի պապի հետ հանդիպես՝ քեզ ի՞նչ են ասելու․ սա ասելո՞ւ բան է․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 21:10
«Շուտով բենզինն էժանանալու է»․ Պապոյանը կանխատեսում է, գլխավոր դերերում նույն դեմքերն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 20:58
Ինչն է փոխհատուցվում, ինչը՝ ոչ․ թոշակառուների համար ապահովագրության մեխանիզմը դեռ հստակ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 20:48
2025-ին 43 ոստիկան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ ՆԳՆ
09.01.2026 | 20:34
«Երկրի վիճակը թող լավ լինի, խաղաղ ծառայեն». ձմեռային զորակոչ՝ կրճատված ժամկետով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ աշխատակցի օրն է, և այս առիթով Փաշինյանն այցելել է հատուկ ծառայություն։ Վարչապետն առանձնահատուկ շեշտել է՝ ԱԱԾ-ից որևէ դժգոհություն չունի։

«ԱԱԾ-ի նկատմամբ չունեմ որևէ վերապահում։ Չի եղել իրավիճակ, որտեղ որպես ծառայություն պետք է գործեր այսպես, բայց գործել է այնպես»,- հայտարարել է Փաշինյանը։

ԱԱԾ-ն վարչապետի ենթակա կառույց է 2018 թվականից, երբ Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի։ Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու լիազորություն ունեցող ԱԱԾ-ում, պարզվում է, չեն խորշում երբեմն Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությունները կատարելուց։ Օրինակ՝ Կաթողիկոսի դեմ արշավի շրջանակում քահանաներին հորդորել պատարագների ընթացքում չհնչեցնել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունը։

Փաշինյանը, որը հետհեղափոխական ԱԱԾ-ին հանձնարարում էր Հայաստանում բռնել սատանաներին, ՀԴՄ կտրոն չտվող տնտեսվարողներին վերահսկել, ռեյդեր իրականացնել, այսօր հայտարարեց, թե ԱԱԾ-ն պետք է ինտելեկտուալ կառույց լինի, արագ արձագանքի հիբրիդային պատերազմին ու թմրանյութերի շրջանառությանը։

«ԱԱԾ-ն ուժային կառույց պետք է լինի վերջին հերթին, ուժի գործադրման պահը պետք է հասնի այն ժամանակ, երբ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։

ԱԱԾ աշխատակցի տոնը հունվարի 8-ին է նշվում 2024 թվականից։ Մինչ այդ, անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները դեկտեմբերի 20-ն էին տոնում՝ խորհրդային ԿԳԲ-ի Չեկիստի օրը։

Անկախ Հայաստանի ԱԱԾ-ն բովանդակային փոփոխության ենթարկվե՞լ է, թե՞ միայն տոնական օրն է փոխվել․ այս հարցի պատասխանի փնտրտուքով ԱԱԾ պաշտոնական կայքում հանդիպեցինք այս ուշագրավ ձևակերպմանը․ «1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության պետական վարչություն»։

ԱԱԾ պաշտոնական կայքում դեռ հասանելի են հայտարարություններ, որոնցով հատուկ ծառայությունը հայ երիտասարդներին հրավիրում է ուսման ռուսական ФСБ-ի (ԱԴԾ) ակադեմիայում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է՝ փոխվել է միայն ծառայության անունը, սակայն էությունը մնացել է նույնը, ինչ խորհրդային տարիներին էր. «Չի կտրել կամ չի կարողացել կտրել ռուսական ՖՍԲ-ից, շարունակել է մնալ այդ կառույցի մասնաճյուղ։ Մինչ հիմա էլ մեր ԱԱԾ-ականները իրենց ուսումը ստանում են ռուսական կառույցներում»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է՝ ԱԱԾ-ն Փաշինյանի ձեռքին գործիք է դարձել ընդդիմադիրներին ճնշելու համար։

Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԿԳԲ գործակալ լինելու մասին հրապարակումից հետո Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ին և այլ ենթադրյալ գործակալների անուններ խնդրել։ Կառույցից մերժում ստացած Գեղամ Մանուկյանը, այդուհանդերձ, դեմ է լյուստրացիային։

Ոչ միայն ԱԱԾ-ում, այլ նաև մյուս ուժային կառույցներում լյուստրացիա իրականացնելու պահանջ արդեն տարիներ շարունակ ներկայացնում են քաղհասարակության ներկայացուցիչները։

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը նույնպես ուզում է իմանալ՝ ինչու լյուստրացիա տեղի չունեցավ։

Այդուհանդերձ, Փաշինյանի թիմակիցը կարծում է, որ ԱԱԾ-ն պետականությանն ուղղված մեծ աշխատանք է կատարում։

«ՀՀ-ն պատերազմում պարտությունից հետո, երբ թիրախավորվել էր, շարունակվող հիբրիդային պատերազմի պայմաններում, երբ ՀՀ-ն կարողացավ ճիշտ դիրքավորվել, այս առումով ԱԱԾ-ի դերը քիչ չի եղել»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանի իշխանության ութ տարիների ընթացքում ԱԱԾ-ում հասարակության համար ամենաակնառուն, թերևս, ծառայության տնօրենի փոփոխությունն է։ Փաշինյանն այս ժամանակահատվածում հասցրել է վեց տնօրեն նշանակել ու ազատել պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան