Ամերիկացի ըմբիշը չի հավատում Արման Ծառուկյանի հաջողությանն առաջիկա մենամարտում

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խառը մենամարտերում հանդես եկող ամերիկացի մարզիկ ու ըմբիշ Մայքլ Օլիվերը կարծիք է հայտնել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ։ Հունվարի 10-ին հայ մարտիկը Ֆլորիդայում կայանալիք RAF 05 (Real American Wrestling) մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ է անցկացնելու PFL նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերի հետ։

«Ես չեմ կասկածում Լենսի վրա, դա տոն կլինի մեր փողոցում։ Այստեղ որևէ հարց չի կարող լինել։ Լենսը կհասնի հաջողության։ Արմանը կարևոր դեմք է խառը մենամարտերում ու ջիու-ջիցուում։ Սակայն Փալմերը լուրջ ճանապարհ ունի ըմբշամարտում, այդ պատճառով նախապատվությունը տալիս եմ նրան»,- Մայքլ Օլիվերի խոսքը մեջբերում է Home of Fight-ը։

Հիշեցնենք, որ Երևանում UFC-ի մարտիկ Շառա Բուլետի հետ գրեփլինգի մենամարտ անցկացնելուց հետո Արման Ծառուկյանն արդեն վերադարձել է ԱՄՆ և պատրաստվում է առաջիկա մենամարտին։