Քաղաքապետարանը «ԳԼՈԲԲԻՆԳ»-ին ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն է տրամադրել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևանում ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու թույլտվություն է տվել։

Factor.am-ը տեղեկանում է, որ ընկերության տնօրեն Շուշանիկ Հարությունյանն է դիմում գրել և Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 249-Ն որոշման հիման վրա տրվել է համապատասխան թույլտվություն։

Մասնավորապես, «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ-ին թույլատրվել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Երևան համայնքի վարչական տարածքում՝ Քըրք Քըրքորյան փողոցի 29/14 հասցեի դիմաց, տեղադրել մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ շենքերից և շինություններից դուրս առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով։

Քաղաքապետի որոշման մեջ նշվում է նաև, որ «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետը՝ ապահովելով Երևանի ավագանու թիվ 249-Ն որոշման պահանջների կատարումը։

«ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ընկերությունը նույն «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերությունն է․ անունը փոխվել է 2020 թվականին։ Ընկերության սեփականատերը Շուշանիկ Հարությունյանն է։

Արփի Հակոբյան