Պառակտումը վաղուց է տեղի ունեցել․ Փաշինյանը՝ եկեղեցու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, հեռացված է եկեղեցուց, և Հայաստանի ժողովուրդը ավելի ու ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ, որովհետև եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց ժողովրդին, եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եկեղեցու հետ կապված իր գործողությունների մասին խոսելիս։

Նրա խոսքով՝ ընթացող պրոցեսները մարդկանց ավելի շատ են տանում պատարագների, նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում։

«Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը։ Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան ուխտերթին, ես կարծում եմ, որ այն բավական մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, այնտեղ կային քաղաքացիներ, այնտեղ կային․․․ ինձ քանի հոգի զոհվածի մայրեր են մոտեցել այդ երթի ժամանակ, իրենք պետական պաշտոնյա չէին։ Մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային, արտերկրից էին եկել, որ այդ երթին մասնակցեն, իրենք պետական պաշտոնյա չէին։ Այդպես որ նայենք, ես մասնակցել եմ, պետական պաշտոնյա եմ։ Օրինակ, կառավարության անդամներ եղե՞լ են, որ մասնակցել են, եղել են։ Վարչապետը հրավիրում է երթ, և պետական կառավարման թիմակիցները պիտի չմասնակցե՞ն, հա՞, պիտի բոյկոտե՞ն։ Բա չմասնակցեին, պիտի ասեիք՝ վարչապետը երթ է հրավիրել, հլը նայեք, պաշտոնյաները մի հատ էլ բան են արել, բոյկոտել են, սա նշանակում է կառավարման ճգնաժամ կա Հայաստանի Հանրապետությունում։

Պաշտոնյաներն էլ են մասնակցել, ոչ պաշտոնյաներն էլ, որովհետև կառավարության ղեկավարը մասնակցում է, այդ փաստի բերումով, այսինքն՝ իմ կոչն է եղել, ես եմ հրավիրել։ Չեմ ասել՝ պաշտոնյաները չգան, ոչ պաշտոնյաները գան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։