Թրամփը Վենեսուելայից պահանջել է խզել տնտեսական կապերը ՌԴ-ի և Չինաստանի հետ. ABC News

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և Կուբային «վտարի» երկրից ու խզի նրանց հետ տնտեսական կապերը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան ծրագրերին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Վենեսուելան պետք է նաև համաձայնվի համագործակցել բացառապես Միացյալ Նահանգների հետ նավթի արդյունահանման հարցում և ծանր նավթի վաճառքի հարցում նախապատվությունը տալ ԱՄՆ-ին, նշել են հեռուստաալիքի աղբյուրները։ Թրամփի վարչակազմի ծրագրի համաձայն՝ Վենեսուելայի իշխանությունները պետք է բավարարեն Վաշինգտոնի պահանջները՝ նախքան նրանց թույլատրվի ավելի շատ նավթ արդյունահանել։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 5-ին Կոնգրեսի անդամների հետ փակ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ստիպել Վենեսուելային ձեռնարկել այդ քայլերը, քանի որ նրա նավթատարները լցված են։ Պետքարտուղարի խոսքով՝ Կարակասին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, մինչև այն ֆինանսապես անվճարունակ կդառնա՝ առանց իր նավթային պաշարները վաճառելու։

Թրամփն էլ Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել սանկցիաների տակ գտնվող նավթ։

Հունվարի 6-ին Politico-ն հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը մի քանի պայմաններ է առաջադրել Վենեսուելայի ժամանակավոր նախագահին: Ըստ տեղեկության՝ ԱՄՆ-ը պահանջել է, որ Դելսի Ռոդրիգեսը կատարի առնվազն երեք պահանջ․ դադարեցնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, վտարի իրանցի, կուբացի ու «Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված այլ գործակալներին», դադարեցնի նավթի վաճառքը ԱՄՆ հակառակորդներին:

Բացի այդ, ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են, որ Ռոդրիգեսը կնպաստի Վենեսուելայում ազատ ընտրություններին և, ի վերջո, հրաժարական կտա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի