Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը սպանության պահին գտնվել է աֆեկտի վիճակում. փաստաբան

Լուրեր

24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 11:24
Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԵԱ-ում
24.04.2026 | 11:12
Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել
24.04.2026 | 11:02
ՀՅԴ-ականներն այս տարի չայրեցին Ադրբեջանի դրոշը՝ 2021-ից ի վեր առաջին անգամ
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
24.04.2026 | 09:58
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 09:52
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու հարցում․ ՄԻՊ
24.04.2026 | 09:35
Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ կասկածվող Ռուզաննա Մկրտչյանը՝ զոհի կինը, սպանության պահին եղել է աֆեկտի վիճակում։ Այս մասին Factor.am-ին ասաց Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը։

Ռուզաննա Մկրտչյանը նախաքննության փուլում մեղսունակ էր ճանաչվել: Դրանից հետո, պաշտպանի միջնորդությամբ, կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն էր նշանակվել, որի արդյունքներն արդեն ստացվել են: Թե փորձաքննության այս արդյունքն ի՞նչ ընթացք կարող է տալ գործին, փաստաբանը չասաց՝ նշելով, որ գործի շահերից ելնելով՝ այս պահին մանրամասնել չի կարող։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 25-ին ժամը 23.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ շուրջ 300 մետր հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 1965 թվականին ծնված Մանուկ Սիմոնյանի դին՝ փաթաթված և կապկպված: Հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվեց նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Նա կալանավորված է։