Մադուրոյին կնոջ հետ ուղղաթիռով Նյու Յորքի դատարան են տարել

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը, որոնց ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ դուրս էին բերել երկրից, Բրուքլինի քրեակատարողական ծառայությունից ուղղաթիռով տեղափոխել են Մանհեթեն՝ դատարան։ Այստեղ այսօր տեղի են ունենալու առաջին դատալսումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Մադուրոյին և կնոջը դատարան են տեղափոխել ձեռնաշղթաներով։ Նրանց ուղեկցել են Թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) գործակալները։ Դատարանում նրանց համար կընթերցեն ներկայացված մեղադրանքների ամբողջ ցանկը։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դատարանի առջև կկանգնի։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ կարող է նոր հարված հասցնելու հրաման տալ, եթե Վենեսուելան չհամագործակցի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նաև սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Կոլումբիայում և Մեքսիկայում՝ հայտարարելով, որ Կուբայի կոմունիստական ​​ռեժիմը, «կարծես, պատրաստ է անկման»։

«The Atlantic»-ին տված հարցազրույցում էլ ԱՄՆ նախագահը սպառնացել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին՝ նշելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի, հավանաբար, ավելի բարձր, քան Մադուրոն»։