Ֆինլանդիայի դատարանն Ադրբեջանի քաղաքացու է կալանավորել․ նա Բալթիկ ծովում մալուխը վնասելու մեջ կասկածվող Fitburg նավի անձնակազմից է

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Ֆինլանդիայի դատարանը կալանավորել է Ադրբեջանի քաղաքացու՝ Fitburg բեռնատար նավի անձնակազմի անդամներից մեկին, որը մեղադրվում է Հելսինկիի և Տալլինի միջև գտնվող «Էլիսա» մալուխը վնասելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է Yle-ն։

Նավի կալանման մասին հայտարարվել է հունվարի 1-ին։ Հետաքննության տվյալներով՝ նավի վրա եղել է անձնակազմի 14 անդամ՝ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Բոլորը ձերբակալվել են Ֆինլանդիայի ոստիկանության կողմից, նրանցից չորսին արգելվել է լքել երկիրը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ նավից առգրավված նյութերի վերլուծությունը, հավանաբար, կտևի մի քանի շաբաթ։ Նավի վրա քննչական գործողությունները շարունակվում են։

LSEG-ի տվյալներով՝ նավը պատկանում է Fitburg Shipping Company Ltd-ին, իսկ այն կառավարում է Albros Shipping and Trading Ltd-ն։ Այն նավարկում էր Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ և Գրենադինի դրոշի ներքո։ Մալուխի վնասման պահին Fitburg-ը Սանկտ Պետերբուրգից Իսրայելի Հայֆա էր ուղևորվում։

Սա Բալթիկ և Հյուսիսային ծովերում մալուխների վնասման կամ կտրվելու հետ կապված առաջին միջադեպը չէ, որը կապում են են Ռուսաստանի հետ։ 2024 թվականի դեկտեմբերին Ֆինլանդիայում կալանավորվել էր Eagle S լցանավը, որը Կուկի կղզիների դրոշի ներքո ռուսական նավթ էր տեղափոխում։

Ֆինն քննիչները կարծում էին, որ այն 11,000 կգ կշռող խարիսխը 90 կմ քարշ է տվել Ֆինլանդիայի ծոցի հատակով՝ վնասելով Estlink 2 ֆինն-էստոնական էլեկտրահաղորդման մալուխը և չորս ինտերնետային գծեր։ Նրանց պնդմամբ՝ Eagle S լցանավը «ստվերային նավատորմի» մաս է կազմում։ Արդյունքում, մեղադրանքներ են առաջադրվել նավի հրամանատարին և առաջին օգնականին (Վրաստանի քաղաքացի), սակայն դատարանը մերժել է դրանք։ Դատարանում մեղադրյալները պնդել են, որ նավի խարիսխը աննկատ է ընկել։

2025 թվականի հունվարին էլ Նորվեգիան Լատվիայի խնդրանքով կալանավորել էր Silver Dania նավը՝ ռուսական անձնակազմի հետ միասին։ Նավը կասկածվում էր Լատվիայի և Շվեդիայի միջև ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը վնասելու մեջ։ Silver Dania-ն նավարկում էր Սանկտ Պետերբուրգի և Մուրմանսկի միջև։