Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է սաստիկ բքի պատճառով
Հունվարի 2-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փակ է նաև Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը։