Ձնառատ ցիկլոնը հեռանում է․ Գագիկ Սուրենյան
Մեր ձնառատ ցիկլոնը հեռանում է։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։ Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն»,- տեղեկացրել է Սուրենյանը։