Էլեկտրաէներգիան տոնական օրերին խնայողաբար օգտագործել. Պետրոսյանի հորդորը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանում վերջին տարիներին ինտենսիվորեն աճում է էլեկտրաէներգիայի սպառումը, և սովորաբար տարվա առավելագույն բեռը արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«2022թ. Ամանորին բեռը կազմել է 1.243 ՄՎտ, 2023թ.՝ 1.264 ՄՎտ, 2024թ.՝ 1.286 ՄՎտ։ Այս տարի արդեն դեկտեմբերի 23-ին էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նրա՝ այսօր՝ ժամը 15:00-ին, էլեկտրական բեռը Հայաստանում կազմել է 1.547 ՄՎտ, ինչը անցյալ տարվա Ամանորի համեմատ ավելին է շուրջ 20%-ով, այն դեպքում, երբ բաշխման ցանցն ու ենթակառուցվածքները նույնն են՝ բավականին վատթար և մեծամասամբ հնամաշ վիճակում։

Ռոմանոս Պետրոսյանը նաև քաղաքացիներին հորդորել է՝ այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով թե՛ ձեր բնակարանների սպառման սխեման, և թե՛ խնայելով ձեր ընտանեկան բյուջեն։

Նա հավելել է, որ ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը նախնական վարկածով եղել է էլեկտրական բեռի կտրուկ ավելացումը։ «Այս պահին Երեւանի «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում իրականացվում են կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում կատարվի և վթարային իրավիճակներից խուսափենք»,- նշում է նա։