Ադրբեջանը և Թուրքիան վիրտուալ իրականություն են ստեղծում, թե խաղաղասեր են․ ՀՀ-ն չպիտի տեղավորվի դրա մեջ․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքագետ, «ԱՊՐԻ Արմենիա» կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի իրական և «վիրտուալ» կողմերին, ինչպես նաև 2026 թվականի ընտրություններին ընդառաջ հանրային տրամադրություններին։

Վերլուծելով 2025 թվականի իրադարձությունները՝ քաղաքագետը նշել է, որ տարեսկզբին Ադրբեջանը հստակ վերջնագիր էր ներկայացրել՝ կա՛մ ստանում է ճանապարհ դեպի Նախիջևան իր պահանջած կարգավորումներով, կա՛մ բացում է այն ռազմական ճանապարհով։ Թեև օգոստոսին ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների շնորհիվ լայնածավալ էսկալացիայի վտանգը նվազել է, սակայն հիմնարար խնդիրը լուծված չէ։

«Փոքր դրական քայլերը, որոնք, իրոք, դրական են, չեն ստեղծում որակական փոփոխություն և չեն վերացնում այն հիմնական վտանգը, այսինքն՝ այն մահակը, որը Ադրբեջանը մեր գլխին անընդհատ կախած է պահում, որ եթե ձեզ խելոք չպահեք, ինչպես 2020-ին և ինչպես 2023-ին, մահակը կիջնի ձեր գլխին»,- ընդգծել է Պողոսյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի հիմնական պահանջը եղել և մնում է Հայաստանի տարածքով անցումը՝ առանց հայերի հետ շփման․ «Ալիևի պահանջն է, որ ադրբեջանցիները պետք է Ադրբեջանից անցնեն Նախիջևան և Նախիջևանից անցնեն Ադրբեջան՝ Հայաստանի տարածքում առանց տեսնելու որևէ հայի դեմք, այսինքն՝ պետք է լինի զրո ֆիզիկական շփում»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Բենիամին Պողոսյանը հերքել է այն տեսակետը, թե Անկարան կարող է Ադրբեջանից անջատ քաղաքականություն վարել։

«Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը եղել է, կա և մնում է «Ադրբեջանն առաջին հերթին» կոնցեպտի մեջ։ Այսինքն՝ Թուրքիան ինչ էլ որ անի կամ չանի Հարավային Կովկասում, միշտ ելնելու է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքից և Ադրբեջանի հետ իր քայլերը համաձայնեցնելու է»,- նշել է նա։

Փորձագետը զգուշացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «վիրտուալ իրականություն», թե, իբր, իրենք խաղաղասեր պետություններ են, և Հայաստանը չպետք է տեղավորվի այդ խաբկանքի մեջ։

«Մենք պետք է զգույշ լինենք և ամբողջովին չտեղավորվենք Թուրքիայի և Ադրբեջանի ստեղծած վիրտուալ իրականության մեջ։ Եթե մենք երկրի ներսում ներքաղաքական շահերից ելնելով ստեղծում ենք վիրտուալ իրականություն․․․ գոնե մենք չտեղավորվենք Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած վիրտուալ իրականության մեջ»,- ասել է քաղաքագետը։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի և 2026 թվականի ընտրությունների համատեքստում հասարակական ընկալումների մասին՝ Պողոսյանը նկատել է, որ իշխանությունը հաջողությամբ խաղարկում է «մղձավանջի ավարտի» թեզը։

«5 տարին նշանակում է մոտավորապես 1800 օր։ Այսինքն՝ 1800 օր Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին ամեն առավոտ արթնանում է, մտնում է սմարթֆոն, որ տեսնի՝ ինչ-որ կրակե՞լ են, սպանե՞լ են, հարձակվե՞լ են, թե՞ չէ․․․ Հիմա այս պայմաններում, եթե դու մարդուն ասում ես՝ հարգելիս, այլևս վերջ, քո այս 1800-օրյա մղձավանջը ավարտվեց․․․ բնական է, որ մարդկանց մեծ մասը կասի՝ վերջապես այս մղձավանջից ես ազատվեցի»,- բացատրել է նա։

Ըստ Պողոսյանի՝ ընդդիմության խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում ստեղծել իրենց օրակարգը և պայքարում են կառավարության ստեղծած «կիսավիրտուալ» իրականության դեմ՝ պարզապես պնդելով, որ այն իրական չէ, առանց առաջարկելու սեփական համոզիչ այլընտրանքը։

«Մարդիկ ուզում են լսել, որ վերջապես այս մղձավանջն ավարտվել է։ Կառավարությունն ասում է՝ ավարտվել է, ընդդիմությունը ասում է՝ չի ավարտվել։ Մարդիկ նախընտրում են հավատալ նրան, ով ասում է՝ ավարտվել է»,- եզրափակել է Բենիամին Պողոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան