ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև նոր փաստաթղթեր կլինեն, որոնք կուրվագծեն՝ ինչպես «TRIPP» ընկերությունը կստեղծվի․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
14.02.2026 | 21:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվեն փուլ առ փուլ․ Ռաուֆ Աղամիրզաև
14.02.2026 | 21:25
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
14.02.2026 | 20:05
«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի
14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
14.02.2026 | 19:13
Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:00
Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:50
Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է արտաքին քաղաքական առանցքային հարցերին՝ հայ-թուրքական հարաբերություններից մինչև ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի անվտանգային բաղադրիչ։ Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հունվարի 1-ից երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացվի հայ-թուրքական սահմանը, Վահան Կոստանյանը նշել է.

«Կարծում եմ՝ եթե հունվարի 1-ից բացվեր, ապա արդեն հայտարարած կլինեինք, բայց այն, որ մենք լիահույս ենք, որ այս ուղղությամբ դրական զարգացումներ կլինեն արդեն շուտով, դա էլ է փաստ»։

Փոխնախարարը հայտնել է, որ հայկական կողմը ենթակառուցվածքային առումով պատրաստ է․ «Հայկական կողմը շատ ավելի վաղուց էր պատրաստ, Մարգարայի անցակետում շենքի կառուցման աշխատանքներն ավարտված են»։
Կոստանյանը նաև տեղեկացրել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման շուրջ քննարկումների մասին․ «Այս պահին մեր քննարկումները թուրքական կողմի հետ առավելապես կենտրոնացած են Կարս-Գյումրի ենթակառուցվածքների ֆիզիկական վերագործարկման, վերակառուցման վրա։ Եվ տեսնում ենք և ազդակներ ունենք, որ թուրքական կողմն արդեն իսկ սկսել է որոշակի աշխատանքներ իրենց կողմում իրականացնել»։
Անդրադառնալով հանրային այն ընկալումներին, թե Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն անհնար է, և Բաքուն պարզապես ժամանակ է ձգում, ԱԳ փոխնախարարը պատասխանել է.

«Մենք հակառակը միշտ փորձել ենք կոնֆլիկտի գնալ, պատերազմել միմյանց հետ, դա միշտ փորձել ենք։ Իսկ խաղաղություն կառուցել երբեք չենք փորձել։ Գուցե մի անգամ արժի փորձել… Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ է խաղաղություն»։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի վերաբերյալ նա նշել է, որ հայկական կողմի համար դա մնում է առաջնահերթություն․ «Հայկական կողմի համար առաջնահերթություն է խաղաղության համաձայնագրի ստորագրումը և դրա հետագա ռատիֆիկացիան»։
Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հավանական այցի և «Թրամփի ուղու» մասին հարցը՝ Կոստանյանը շեշտադրել է տնտեսական կապերի խորացման կարևորությունը.

«Մենք Միացյալ Նահանգների հետ մտնում ենք երկարաժամկետ տնտեսական փոխշահավետ համագործակցության մեջ, ինչը մեր օրերում, կարծում եմ, ամենալուրջ անվտանգային երաշխիքներից մեկն է»։

Խոսելով ապաշրջափակման գործընթացի և դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին՝ փոխնախարարը նշել է. «Մենք լսում ենք այն մտահոգությունների մասին, որոնք իրանական կողմն ունի, պատասխանում ենք առկա որոշ հարցերի և, ըստ էության, հասցեագրում ենք այդ մտահոգությունները։ Եվ ընդհանուր առմամբ կա ընկալում, որ Հայաստանի և Իրանի մոտեցումները բավականին մոտ են մեր տարածաշրջանում ապաշրջափակման հարցի վերաբերյալ»։

Պատասխանելով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ հարցին՝ Կոստանյանն ընդգծել է բարեփոխումների անհրաժեշտությունը. «Հայաստանին անհրաժեշտ են դեռևս բավականին մեծ ծավալով ռեֆորմներ իրականացնել, որպեսզի այդ հայտը ծանրակշիռ լինի»։ Նա նաև տեղեկացրել է առաջիկայում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Երևանում ծրագրված միջոցառման մասին. «Մենք հյուրընկալելու ենք մոտ 50 երկրների ղեկավարների Հայաստանում։ Տեղի է ունենալու ոչ միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլ նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը նույն օրերին»։

Անդրադառնալով երկաթուղու վերականգնման հարցում ռուսական կողմի («Հարավկովկասյան երկաթուղի») ներգրավվածությանը, փոխնախարարը նշել է.

«Երբ որ խոսում ենք հենց այդ հյուսիսային հատվածում գտնվող ենթակառուցվածքների մասին՝ երկաթգծային, ապա այս ենթակառուցվածքները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիների» կորպորատիվ ակտիվների ցանկում, և տրամաբանական կլինի, որ հենց ընկերությունը իրականացնի համապատասխան ներդրումներ։ Արդեն իսկ կան քննարկումներ ռուսական կողմի հետ»։
Նա հավելել է, որ անկախ զարգացումներից՝ Հայաստանը չի կարող կորցնել շանսը վերագործարկելու ենթակառուցվածքները. «Հայկական կողմի համար առաջնահերթություն է այս ենթակառուցվածքների վերագործարկումը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան