Մակրոնը հայտնել է հունվարի սկզբին Փարիզում «կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինայի դաշնակիցների հանդիպման մասին

Լուրեր

28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
28.04.2026 | 11:51
Փոխվում է նոր կենսաչափական անձնագրերի գույնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:49
Բրիտանիայի թագավորը ժամանել է ԱՄՆ. նա հանդիպել է Դոնալդ Թրամփին
28.04.2026 | 11:40
Էնթոնի Ջոշուան ու Թայսոն Ֆյուրին մենամարտի պայմանագիր են կնքել
28.04.2026 | 11:37
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքները. ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:31
Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին հրդեհվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունվարի սկզբին, որի ընթացքում կհամաձայնեցվի յուրաքանչյուր երկրի «կոնկրետ ներդրումը» Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Meduza-ն։

Մյուս եվրոպացի առաջնորդների հետ միասին Մակրոնը մասնակցել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի՝ Ֆլորիդայում հանդիպումից հետո կայացած հեռախոսազրույցին, ապա առանձին զրուցել է Զելենսկիի հետ։

«Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որոնք կենտրոնական դեր կունենան արդար և երկարատև խաղաղության կառուցման գործում»,- գրել է Մակրոնը։

Հանդիպումից հետո Զելենսկին անձամբ շնորհակալություն է հայտնել Թրամփին և նրա թիմին։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ անվտանգության երաշխիքները «երկարատև խաղաղության հասնելու բանալին են», և երկու թիմերն էլ «կշարունակեն աշխատել բոլոր ասպեկտների վրա»։ Հունվարին Թրամփը Վաշինգտոնում կհյուրընկալի Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներին, հավելել է Զելենսկին։

Զելենսկին նախկինում ներկայացրել էր անվտանգության երաշխիքները, որոնք Ուկրաինան ակնկալում է Եվրոպայից և Միացյալ Նահանգներից: Դրանք ենթադրում են Ուկրաինայի զինված ուժերի 800,000-անոց թվաքանակի պահպանում, Ուկրաինայի անդամակցություն Եվրամիությանը, իսկ «կամավորների կոալիցիան» Կիևին կապահովի «անվտանգություն երկնքում, ցամաքում և ծովում», ինչպես նաև էներգետիկայի, ֆինանսների, օգնության և ապաստարանի ոլորտներում: Ավելին, Ուկրաինան Միացյալ Նահանգներից ակնկալում է իրավաբանորեն պարտավորեցնող (հատկապես՝ Կոնգրեսի կողմից) անվտանգության երաշխիքներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի