Քաղաքագետ Արկադի Վարդանյանը համաներմամբ ազատ է արձակվել
Հասարակություն
06.11.2018 | 16:47Այսօր համաներմամբ ազատ արձակված 81 անձանց թվին է պատկանում նաև 2014 թվականին 10-ը տարվա ազատազրկման դատապարտված, քաղաքագետ Արկադի Վարդանյանը։
Այս մասին Factor.am-ին ասացին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։ Արկադի Վարդանյանը մեղադրվում էր ընկերոջ հորը թունավորմամբ սպանելուն օժանդակելու համար։