Մանվել Գրիգորյանին խոշտանգում են, իսկ Արթուր Վարդանյանն էլ Հունան Պողոսյանի դեմ հաղորդում կտա․ փաստաբան

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«Հայաստանում ձևավորվում է ընտրովի արդարադատություն», կարծում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը․ «Օրենքը բոլորի համար պետք է լինի հավասար: Սա վտանգավոր երևույթ է: Ընտրովի արդարադատությունը բերելու է կործանարար հետևանքների»:

Գեներալի պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը պատանդի կարգավիճակում է պահվում․ «Պետք է ամեն ինչ արվի օրենքով սահմանված կարգով: Մանվել Գրիգորյանին ներկայացրին այդ լույսի տակ, բայց մի քանի տարի անց կարող են այդ անձին սրբադասել, մեկ ուրիշին՝ մեղադրել։ Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է այդ զազրելի արարքը՝ պետք է պատժեն, բայց պետք է նաև նայեն այդ մարդու անցած ճանապարհը, նա ունի կենսագրություն»։

Բաղդասարյանը զբաղվում է նաև Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանությամբ, նրա համար անհասկանալի է, թե ինչու համաներումը տարածվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, իսկ Նորքի զինված խումբը դուրս մնաց նախագծից․ «Չէ՞ որ առաջինի պարագայում 3 զոհ ունեցանք, իսկ երկրորդ պարագայում՝ մեղադրանք առաջադրվեց իշխանափոխություն անելու մտադրության համար»:

Փաստաբանը դեմ է նաև Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուն: Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանը, որը Նորք-Մարաշ խմբի անդամ է, պատրաստվում է ընդդեմ Հունան Պողոսյանի հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին․ «Նորք-Մարաշի խմբին ձերբակալելու ժամանակ Հունան Պողոսյանը սեռական հայհոյանքներ է ասել իմ պաշտպանյալին: Բացի հայհոյանքներից նա նաև ասել է՝ «մեր դե՞մ ես հելել արա, էդ ո՞ւմ դեմ ես հելել, արա», այնուհետև հրահանգել է չթողնել շոր հագնի»: