«Մինուճար տղայիս կյանքից զրկեցին, դեմ եմ «Սասնա ծռերին» ազատ արձակելուն․ ՊՊԾ-ում սպանված ոստիկանի մայր

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Համաներման մասին օրենքն այսօրվանից գործում է։ Արդեն իսկ ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Շանթ Հարությունյանը։ Համաներումը կտարածվի նաև «Սանա ծռեր» խմբի անդամների վրա, սակայն ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների հարազատները դեմ են այդ որոշմանը։

Այդ օրերին մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը, Factor.am-ին ասաց՝ համաներումը չպետք է տարածվեր խմբի անդամներից և ոչ մեկի վրա․«Բոլորովին համաձայն չեմ այդ համաներմանը, պիտի պատժվեն։ Բոլորն էլ մի խումբ են, համախմբված մտել են պետական կառույց և սպանել մարդկանց, ի՞նչ կապ ունի, թե կոնկրետ որ մեկին է սպանությունը վերագրվում։ Նրանցից ամեն մեկն իր արածի չափով պիտի պատժվի, նրանք չպիտի ազատություն տեսնեն»։

Տիկին Անահիտն ասում է, որ մարդասիրությունից ելնելով իշխանությունները կարող էին «Սասնա ծռեր» խմբի՝ կարիքի մեջ գտնվող անձանց նյութական օգնություն ցուցաբերել, բայց ոչ համաներման արժանացնել․ «Թող մտածեին աղքատ, հիվանդ մարդկանց օգնեին, հացի փող հայթայթեին, ոչ թե առանց խղճի խայթ զգալու կրակողներին ազատ արձակեին։ Մինուճար տղայիս կյանքից զրկեցին, ի՞նչ համաներման մասին է խոսքը։ Դեմ եմ նրանց ազատելուն, նրանք պիտի պատժվեն»։

Նշենք, որ համաներումը չի վերաբերվում խմբի բոլոր անդամներին, մասնավորապես Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը շարունակում են մնալ անազատության մեջ։ Խմբի հենց այս երկու անդամներին են մեղսագրվում ոստիկանության աշխատակիցների սպանությունները։

Լիլիթ Շաբոյան