ՀՀ-ն ուժեղ և կեսնունակ է մեր նահատակների շնորհիվ, ծանր գին ենք վճարել․ Արամազդ Ղալամքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Factor TV-ի եթերում մանրամասնել է իր քաղաքական գործունեության պլատֆորմի փոփոխության պատճառները՝ Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) դեպի իշխող քաղաքական թիմ անցում կատարելու համատեքստում։
Ղալամքարյանը նշել է, որ ինքը վաղուց է կիսում Նիկոլ Փաշինյանի գաղափարները, իսկ իրենց համատեղ քաղաքական ճանապարհը սկսվել է դեռևս 2005-2006 թվականներից։
«Մեր համատեղ անցած ճանապարհի ընթացքում ունեցել ենք ինչպես գաղափարական մերձեցման փուլեր, այնպես էլ գաղափարական հեռացման փուլեր։ Ես դա շատ նորմալ եմ համարում։ Դա քննադատական մտածողություն ունեցող, սեփական տեսակետներ ունեցող ցանկացած մարդու մոտ հատուկ բան պիտի լինի»,- նշել է Ղալամքարյանը։
Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ իր հարաբերություններին և կուսակցության արժեհամակարգին՝ նա ընդգծել է, որ Կոնգրեսի արժեքը երկու հիմնասյան վրա էր՝ գաղափարները և այն մարդիկ, որոնք այդ գաղափարների հետևում էին։
«Տեսնում ենք, որ այդ գաղափարները հենց ՀԱԿ-ն է լքել։ Տեսնում ենք, որ մարդկային ռեսուրսը, որը կար ՀԱԿ-ում, և լավ մարդկային ռեսուրս էր, դրա զգալի մասը այսօր իր նպաստն է բերում իշխանությանը, հետևաբար՝ մեր պետությանը։ Վերցրեք Կոնգրեսի ուղիղ, որևէ առանցքային գաղափար՝ կոռուպցիայի դեմ պայքար, ընտրություններ, Ղարաբաղի հարց, հաշտություն հարևանների հետ, խաղաղություն… Որն ուզում եք վերցրեք, բոլոր ուղղություններով գործող իշխանությունը առաջամարտիկ է՝ համեմատած Հայ ազգային կոնգրեսի հետ»,- հայտարարել է Ղալամքարյանը:
Նա հավելել է, որ ՀԱԿ-ի մարդկային ռեսուրսի մի շատ կարևոր, օգտակար մասն այսօր պետական և հանրային ծառայողներ են, ինչը, ըստ նրա, ոչ թե ճամբարափոխություն է, այլ ծառայություն պետությանը։
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ իր քննադատություններին՝ Ղալամքարյանը նշել է.
«Այնքան հարգանք, ինչքան վայելում է մեր պետությունը այսօր Ռուսաստանի Դաշնության կողմից, մենք երբևէ չենք ունեցել 35 տարիների ընթացքում… Երբևէ նման ընդունելությունների չեն արժանացել մեր ղեկավարները։ Մեզ հետ հաշվի են նստում, և դա ամենևին հակառուսականություն չէ, դա ուղղակի փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հարգման հիման վրա հարաբերություններ են։ Այո՛, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և մնալու է ռազմավարական գործընկեր»։
Խոսելով 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և Արցախի կորստի մասին՝ Ղալամքարյանը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը կարևոր զենք ունի՝ ժողովրդի աջակցությունը։ Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ գործող իշխանությունը հանձնել է Արցախը։
«Մենք մեր սխալների պատճառով, մենք մեր կարճատեսության, մեր ագահության և ուրիշների ձեռքը գործիք դառնալու հետևանքով, այո՛, կորցրեցինք հայաբնակ Արցախը, որը կարող էր լինել հայաբնակ, հանգիստ կարող էր լինել հայաբնակ։ Մեղք ունենք բոլորս»,- ասել է նա՝ հավելելով, որ իր ավագ որդին ևս եղել է 44-օրյա պատերազմի մասնակից։
Ղալամքարյանի խոսքով՝ Հայաստանը չի ներքաշվել պատերազմի մեջ, և դա եղել է գիտակցված որոշում՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման։
«Հայաստանը, ցավոտ ճանապարհ անցնելով, եկավ հասավ այդ կետին, որ այո՛, այսօր մենք ենք որոշում՝ ներքաշվե՞լ պատերազմի մեջ, թե՞ չներքաշվել։ Մենք ենք որոշում՝ խաղաղությա՞մբ ապրենք մեր հարևանների հետ, թե՞ դառնանք ուրիշների ձեռքին գործիք»,- նշել է նա։
Ի պատասխան ցեղասպանության և Արցախի հարցում ուրացման վերաբերյալ մեղադրանքներին՝ Ղալամքարյանն ասել է.
«Դուք դա կոչում եք ուրացում, ես կոչում եմ առողջացում։ Դու, առանց վախենալու, փորփրում ես սեփական ցավը, սեփական վերքը… ու փորձում ես հասկանալ՝ դու ինչի՞ ես եկել հասել այդ կետին։ Նույն ցեղասպանությունը… Եկեք ընդունենք էլի, ցեղասպանության վերաբերյալ մեր պատկերացումները ձևավորվել են սովետական տարիներին, ձևավորվել են սովետական պրոպագանդայի ճնշման տակ, սովետական պրոպագանդայի գծած ֆրեյմինգով։ Եկեք ընդունենք, որ դա այդպես է»։
Նա կտրականապես հերքել է Ցեղասպանության ուրացման փաստը գործող իշխանության կողմից՝ նշելով. «Ո՛չ, չի ասվել երբևէ նման բան։ Այդ մեկնաբանողները անազնիվ են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան