Քննարկվել են Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները

Լուրեր

25.12.2025 | 00:02
Կառավարությունը լուծարում է «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը
24.12.2025 | 23:25
Քննարկվել են Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները
24.12.2025 | 23:14
Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները
24.12.2025 | 22:55
Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումներն ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ. Human Rights Watch
24.12.2025 | 22:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.12.2025 | 22:28
Ինչ իրավիճակ է հայաթափված Ստեփանակերտում տոներին ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.12.2025 | 22:13
ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները
24.12.2025 | 22:00
Ամփոփվել են զորամիավորման 2025 թվականի ուսումնական տարվա արդյունքները
24.12.2025 | 21:49
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը`միջազգային մրցաշարի հաղթող
24.12.2025 | 21:40
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյո՞ք Պուտինը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ռուսական բազաների հարցը
24.12.2025 | 21:27
Պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձը չհաշված
24.12.2025 | 21:15
Մետրոյի 11-րդ կայարանը․ տարիներն անցնում են, գնացքը չի գալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
24.12.2025 | 21:00
2026-ից հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքներ չեն հեռարձակվելու․ օրենքի նախագիծ կբերվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.12.2025 | 20:47
ԱՄՆ-ը հատուկ գործողությունների ինքնաթիռներ է տեղակայել Կարիբյան ավազանում. WSJ
24.12.2025 | 20:35
Ալիևը հայտարարել է, որ եթե «պատժամիջոցներ կիրառվեին աղքատ Հայաստանի նկատմամբ, կդադարեցներ օկուպացիան»
Բոլորը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և ընկերության բիզնեսի զարգացման տնօրենը։

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների զարգացումը և ԱԲ տվյալների կենտրոնների ձևավորման հեռանկարները։ Նախարար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի պետական առաջնահերթությունները՝ ընդգծելով սուվերեն հաշվարկային հզորությունների և տեղական ԱԲ ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Արման Ալեքսանյանը կարևորել է Հայաստանում նոր սերնդի ԱԲ տվյալների մշակման կենտրոնի ստեղծումը՝ նշելով, որ նախագիծը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից տրամադրված գրաֆիկական պրոցեսորների արտահանման արտոնագրի շնորհիվ։

Կողմերը քննարկել են նաև AI-as-a-Service, GPU-as-a-Service և ամպային ծառայությունների զարգացման հնարավորությունները և ընդգծել են համագործակցության շարունակականության կարևորությունը։