ԱՄՆ Արդարադատության նախարարությունն Էփշտեյնի հետ կապված հազարավոր նոր փաստաթղթեր է հրապարակել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքում երեքշաբթի հասանելի են դարձել դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող առնվազն 8000 նոր փաստաթղթեր, գրում է France 24-ը։

Արդարադատության նախարարությունը մեղադրվել էր տեղեկատվություն թաքցնելու համար և քննադատության ենթարկվել դեմոկրատների կողմից Էփշտեյնի հետաքննության ընթացքում գրառումների դանդաղ հրապարակման և խիստ խմբագրման համար։

Նոր ֆայլերը ներառում են հարյուրավոր տեսանյութեր կամ աուդիոձայնագրություններ, մասնավորապես, 2019 թվականի օգոստոսի տեսագրություններ, այն ամսվա, երբ Էփշտեյնը մահացած է գտնվել իր բանտախցում՝ դատավարությանը սպասելիս։ Արդարադատության նախարարությունն առցանց հրապարակել է նոր փաստաթղթերի շուրջ 11,000 հղում, սակայն դրանցից մի քանիսը, կարծես, ոչ մի տեղ չեն տանում։

Կոնգրեսը գրեթե միաձայն ընդունել էր Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության մասին օրենքը (EFTA), որը պարտադրում էր Էփշտեյնի ֆայլերի ամբողջական հրապարակում մինչև անցյալ ուրբաթ։

Զոհերի մի խումբ ավելի վաղ բողոքել էր, որ ֆայլերի միայն «մի փոքր մասն» է հրապարակվել, և նույնիսկ դրանք «լի էին աննորմալ և ծայրահեղ խմբագրումներով՝ առանց որևէ բացատրության»։

EFTA-ի համահեղինակներ Ռո Խաննան և Թոմաս Մասին սպառնացել էին մեղադրանք առաջադրել գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի դեմ՝ օրենքը չպահպանելու համար։

Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը երկուշաբթի ներկայացրել էր բանաձև, որով կոչ էր արվում դատական ​​​​հայց ներկայացնել վարչակազմի դեմ՝ Էփշտեյնի ամբողջական ֆայլերը չհրապարակելու համար։

Գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հետաձգումը բացատրել էր  Էփշտեյնի ավելի քան 1000 զոհերի ինքնությունը խմբագրելու անհրաժեշտությամբ, իսկ կիրակի հերքել Թրամփին պաշտպանելու մեղադրանքները, որը նախկինում Էփշտեյնի մտերիմ ընկերն էր։

Նախապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել էր խոչընդոտել ֆայլերի բացահայտմանը։ Սակայն նախագահը, որը Էփշտեյնի հետ կապերը խզել էր նրա ձերբակալությունից տարիներ առաջ և չի մեղադրվում որևէ չարաշահման մեջ, վերջապես տեղի էր տվել Կոնգրեսի աճող ճնշմանը և ստորագրել էր ֆայլերի հրապարակումը պարտադրող օրենքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի