Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գեներալ Ֆանիլ Սարվարովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը մահացել է Մոսկվայի Յասենևայա փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, գրում է Current time-ը։

Ուժայինների հետ կապված ռուսական Shot տելեգրամ ալիքը հայտնել է, որ մեքենայի պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է ինքնաշեն պայթուցիկ սարքից։ Վարկածներից մեկի համաձայն՝ սարքը պայթել է Kia Sorento-ի շարժվելուց մի քանի վայրկյան անց։ Baza-ի տեղեկացմամբ էլ՝ մեքենան հասցրել է մի քանի մետր անցնել։ Բեկորները վնասել են մոտակայքում գտնվող առնվազն յոթ մեքենա։

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով և Քրեական օրենսգրքի 222.1 հոդվածով (սպանություն, որը կատարվել է ընդհանուր  վտանգավոր եղանակով. պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն):

56-ամյա Ֆանիլ Սարվարովը մասնակցել է Չեչնիայում, Սիրիայում և Ուկրաինայում մարտական գործողությունների:

«Դոժդը» պարզել է, որ Սարվարովի անունով գրանցված է 2013 թվականի Kia Sorento մակնիշի ավտոմեքենա: Նա նաև 2023 թվականից եղել է Մոսկվայի Յասենևայա փողոցում գտնվող բնակարանի մեկ քառորդի սեփականատերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի