Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին, ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությանը և Հայաստանի վրա այդ գործընթացների ազդեցությանը։
Վահե Գասպարյանը չի կիսում այն տեսակետը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ հաղթանակ է տանում Ուկրաինայի դեմ պատերազմում և որ հաջողությունը անշեղորեն ռուսական բանակի կողմն է լինելու։ Նա ուշադրություն է հրավիրել ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում Պուտինի ելույթին, որում նա սպառնում էր պատերազմը շարունակել իր պահանջները չկատարելու դեպքում։ Գասպարյանը նշում է․ «Պուտինի ձայնը դողում էր, և ակնհայտ անվստահություն կար։ Պուտինը լավ է հասկանում, որ իր վերջը մոտենում է, լավ է հասկանում, որ իր ռեսուրսները՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, շատ արագ հալվում են, սպառվում են, մաշվում են, հյուծվում են»։

Ըստ բանախոսի՝ Պուտինն իրեն դրել է այնպիսի վիճակում, որ ստիպված է շարունակել պատերազմը, քանի որ այն դարձել է նրա՝ պաշտոնին և կենդանի մնալու միակ միջոցը։ Գասպարյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը «խաղաղության իմիտացիա է, որը կատարվում է Պուտինի կողմից»։
Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության մասին՝ Գասպարյանը նշել է, որ ի տարբերություն Ջո Բայդենի, Թրամփն ընտրել է «ակտիվ և նույնիսկ ագրեսիվ դիվանագիտության քաղաքականություն»։
Նա համեմատականներ է անցկացրել նախկին և ներկա վարչակազմերի գործողությունների միջև․ «Բայդենը, որը խոսույթով շատ ագրեսիվ էր․․․ քայլերի առումով շատ բաներ թույլ չէր տալիս Ուկրաինային, օրինակ՝ հարվածել տանկերներին, նավթավերամշակման գործարաններին՝ վախենալով էսկալացիայից։ Հիմա ո՞րն է լավ՝ Բայդենը, որը խոսույթով շատ ագրեսիվ էր, բայց իրական քայլերի առումով՝ ոչ, թե՞ Թրամփը, որը Պուտինի հետ երկխոսություն է վարում, նրան չի անպատվում․․․ բայց թույլ է տալիս Ուկրաինային հարվածել նավթավերամշակման գործարաններին»։

Ավելին, ըստ Գասպարյանի, Թրամփի վարչակազմը ոչ միայն թույլ է տալիս, այլև աջակցում է այդ հարվածներին․ «Կոորդինատները նավթավերամշակման գործարանների, տանկերների, գազատարների՝ Ուկրաինան ստանում է ամերիկյան արբանյակների կողմից»։
Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Թրամփը ստիպված կլինի խստացնել իր քայլերը Պուտինի հանդեպ՝ հաշվի առնելով նաև 2026 թվականի նոյեմբերին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները․ «Այդ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը հանրապետականների և Դոնալդ Թրամփի համար մահացու վտանգավոր բան է․․․ Նա կկորցնի հեղինակություն»։
Վահե Գասպարյանը պնդել է, որ Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է վտանգի առջև։ Նա վկայակոչել է մասնագետների գնահատականները՝ նշելով, որ ՌԴ բյուջեի պակասուրդը հսկայական է, իսկ պահուստային ֆոնդերը սպառվում են։

«Մասնագետների գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը կրախի առջև է կանգնած․․․ Ռուսները արդեն վաճառել են իրենց պահուստային ֆոնդի մեծ մասը․․․ ոսկու պաշարների երկու երրորդն արդեն վաճառված է»,- նշել է նա։

Գասպարյանը կանխատեսել է Ռուսաստանի փլուզումը՝ մեջբերելով Զբիգնև Բժեզինսկու խոսքերը․ «Նոր աշխարհակարգը ստեղծվելու է առանց Ռուսաստանի, Ռուսաստանի փոխարեն և Ռուսաստանի տեղում»։ Նա հավելել է, որ Պուտինի ստեղծած կառավարման համակարգը դատապարտված է․ «Համակարգը այնքան նեխած և փտած է, որ երբ այդ փլուզումային զարգացումները լինեն, ով էլ լինի Պուտինից հետո, չի կարողանալու փրկել այդ համակարգը»։

Անդրադառնալով Հայաստանին՝ Վահե Գասպարյանը նշել է, որ երկիրը 35 տարի եղել է ռուսական գաղութ, որտեղ իշխանությունը, տնտեսությունը և ուժային կառույցները վերահսկվել են Կրեմլի կողմից։

«Մենք երրորդ հանրապետություն կոչված գաղութային համակարգը՝ քրեաօլիգարխիկ համակարգով պետություն էինք, որը իրականում գուբերնիա էր․․․ Իշխանությունը, այսպես կոչված ընդդիմությունը վերահսկվում էր Կրեմլից»,- ասել է նա։
Վահե Գասպարյանը հույս է հայտնել, որ Արևմուտքը և հայ ժողովուրդը թույլ չեն տա այդ սցենարը․ «Երբ որ ռուսական գործոնը վերանա, Արևմուտքը և հայ ժողովուրդը այլևս այդ նախկին-ներկա խաղով կաշկանդված չեն լինի․․․ Հայ ժողովուրդը տեր կկանգնի իր երկրին, իր բանակին, իր տնտեսությանը, իր եկեղեցուն, իր շահերին, իր արժեքներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան