Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ում Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ խաղաղության բանակցությունների համար։ Հանդիպմանը կարող են մասնակցել նաև եվրոպացի գործընկերները։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

«Դոնբասի և մեր դիրքորոշման վերաբերյալ մի քանի հարցեր կան։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս մասին։ Մենք բոլորս գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը։ Նրանք ուզում են գրավել ամբողջ Դոնբասը, իսկ հիմա ուզում են, որ մենք դուրս գանք Դոնբասից»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ չէ համապատասխան քայլեր ձեռնարկել, ուստի ԱՄՆ-ը փոխզիջում է փնտրում։

«Թիմերը կհանդիպեն՝ քննարկելու այս ծրագրի 20 կետերը, անվտանգության երաշխիքները, վերականգնման համաձայնագիրը՝ բոլոր փաստաթղթերը, բոլոր հնարավոր քայլերը։ Ուրբաթից շաբաթ։ Մեր թիմը կլինի Միացյալ Նահանգներում։ Նրանք արդեն ԱՄՆ-ի ճանապարհին են, ամերիկացիները սպասում են նրանց։ Ես չգիտեմ, թե էլ ով կարող է ներկա լինել։ Գուցե՝ եվրոպացիները կլինեն այնտեղ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Politico-ն, հղում անելով երկու անանուն աղբյուրների, գրել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առաջիկա հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 20-21-ին, Մայամիում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ։

Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը նույնպես նախատեսված է հանգստյան օրերին՝ Մայամիում: Ակնկալվում է, որ քննարկումներին կմասնակցեն զինվորականներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի