ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փաստաբան Արմինե Հարությունյանի գործը դատարանում է․ Հակակաոռուպցիոն կոմիտեն պնդում է՝ փաստաբանը դստեր միջոցով իր վստահորդից 2 միլիոն դրամ է ստացել դատավորին կաշառելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Հայաստանի բանկերի միության արբիտրաժային դատարանը փաստաբանի ծանոթի օգտին ոչ բարենպաստ վճիռ է կայացրել։ Հարությունյանը ստանձնել է նրա շահերի պաշտպանությունը,  իսկ գործը մակագրվել փաստաբանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատավորի։ Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավորը Գայանե Մազմանյանն է։ 

Նախաքննական մարմնից հայտնում են՝ դատավորը խոստացել է ակնկալվող ելքով դատական ակտ կայացնել 3 միլիոն դրամի դիմաց, սակայն փաստաբանը 2 միլիոն է համաձայնել տալ։

«Բացի այդ, փաստաբանի բնակարանից հայտանբերվել է նրա համակարգիչը, իրականացված թվային խուզարկությամբ և զննությամբ արձանագրվել է, որ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրն իրականում կազմվել է 2025-ի ապրիլին, մինչդեռ թվագրվել է 2025-ի փետրվարի դրությամբ»,- հայտնում է ՀԿԿ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Գևորգ Հայրապետյանը։

Ըստ կոմիտեի՝ այս մասին տեղյակ է եղել նաև Արմինե Հարությունյանի վստահորդը։ Դատավոր Գայանե Մազմանյանը գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Այս հանգամանքը պաշտպանական կողմը մատնանշում է որպես հօգուտ իրենց խոսող փաստարկ։ 

«Չի էլ ունենալու դատավորը մեղադրյալի կարգավիճակ, որովհետև նման բան չի եղել, կաշառքի գումարի վերաբերյալ առհասարակ որևէ խոսակցություն չի ունեցել, չի եղել: Տիկին Հարությունյանը դատավորի հետ որևէ կապ չունի առհասարակ, երբևէ չի էլ ունեցել, բացառապես եղել են գործնական հարաբերություններ, որոնք սահմանափակվել են դատական նիստերի դահլիճով»,- նշում է փաստաբան Գայանե Պապոյանը։

Փաստաբանը համոզված է՝ գործի հիմքում ապացույներ չկան, եթե դրանք լինեին, ապա դատավորն էլ մեղադրյալի աթոռին կլիներ։ Պապոյանը հերքում է նաև այն պնդումները, թե հետին ամսաթվով թվագրված պայմանագիր է հայտնաբերվել։ Նախաքննական մարմինը հայտնում է՝ դատավորի մասով նախաքննությունը դեռևս շարունավում է, իսկ ներկայացված ապացույցները հիմնավոր են։

«Կաշառք տված անձը դատական իշխանության ներկայացուցչի կողմից պահանջված գումարը հայթայթելու և կաշառք տալու նպատակով դիմել է իր մտերիմներին, կոնկրետ խոսակցություններ է ունեցել կաշառք տալու հանգամանքների վերաբերյալ»,- ասում է Գևորգ Հայրապետյանը։

Նրան հակադարձում է փաստաբանը․ «Ո՛չ տիկին Հարությունյանն է այդ ձայնագրություններում խոսում, ո՛չ դատավորն է խոսում: Այդ ձայնագրությունները վերաբերվում են միջնորդ մի հատ անձնավորության, ում միջոցով է եղել տիկին Հարությունյանի կապը վստահորդի հետ, այսինքն՝ տիկին Հարությունյանն իր վստահորդի հետ անմիջական կապ չի ունեցել, ունեցել է միջնորդի միջոցով»։

Նշվում է, որ տրված կաշառքն իր նպատակին ծառայել է, դատավորի վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը: Արմինե Հարությունյանի փաստաբանը զավեշտալի է համարում այն, որ չնայած չեղյալ ճանաչվելուն՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել և գործում է։

Եթե գործը մտացածին է, ինչո՞ւ է թիրախում հայտնել հենց Արմինե Հարությունյանը, Պապոյանը դժվարացավ պատասխանել այս հարցին՝ հետապնդումը գնահատելով որպես փաստաբանական համայնքի նկատմամբ ճնշում։

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Հարությունյանն այժմ տնային կալանքի տակ է, հաղորդակցությունը սահմանափակված է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան