Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 19:50
Ով էր ներկել ավանակին․ ֆեյք զեբրի պատմությունը զայրացրել է կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:40
«Ես խնդիր ունեմ». ինքնավնասումների շղթա՝ ՔԿՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:30
ԵՄ գագաթնաժողովի՝ ՀՀ-ում անցկացնելու որոշումը 1 տարի առաջ է կայացվել, ընտրությունների հետ կապելն անլուրջ է․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:21
Հաջիևը՝ հայ գերիների և Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման մասին
01.05.2026 | 19:14
Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
01.05.2026 | 19:00
Բացահայտ սուտ է Սամվել Կարապետյանի ասածը, որ 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 18:48
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան
01.05.2026 | 18:36
Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր
01.05.2026 | 18:20
Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է
01.05.2026 | 18:15
Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար
01.05.2026 | 18:04
ՀՀ-ի համար շահեկան է Թուրքիայի հետ սահմանների բացումը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:50
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի արդյունքները
01.05.2026 | 17:42
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը Դո՞ւք եք. Նարեկ Կարապետյանը խուսափեց պատասխանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:30
ԵՄ-ն դադարեցրել է Սերբիային տրամադրվող ֆինանսավորումը
01.05.2026 | 17:19
Բարդ է հայտարարագիր կազմելը, հիշեք ում մասին է խոսքը. Նարեկ Կարապետյանը` Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի տաղավարում անդրադառնալով վերջերս հրապարակված Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և բանակցային ժառանգությանն առնչվող փաստաթղթերին, քննադատել է ՀՀ նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը։
Ղուկասյանը մեկնաբանել է 2016 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին գրած նամակը՝ շեշտելով, որ այն արձագանք էր Ռուսաստանի կողմից ներկայացված կոնկրետ առաջարկին․ «Սերժ Սարգսյանի նամակը արձագանք է, երևում է նամակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ առանց միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման, հանձնել հինգ շրջանները Ադրբեջանին, հետ քաշել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններ և շարունակել բանակցային գործընթացը»,- նշել է քաղաքագետը։
Ըստ Ղուկասյանի՝ Սերժ Սարգսյանը 7 կետերով պայմաններ է ներկայացրել, որոնց դեպքում միայն Հայաստանը կարող էր համաձայնել նման քայլի, սակայն այդ պայմանները Ադրբեջանի համար անընդունելի էին։ Այդ պայմանները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը և միջազգային երաշխիքներին․ «Սերժ Սարգսյանը մերժեց Վլադիմիր Պուտինի պահանջը՝ առանց միջազգային խաղաղապահների հինգ շրջանները հանձնել»,- ընդգծել է նա։
Անդրիաս Ղուկասյանը սուր քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ պնդելով, որ Փաշինյանը գնացել է այլ ճանապարհով։
«Նիկոլ Փաշինյանի որոշումները վկայում են, որ դրանից հետո Հայաստանի վերնախավը որոշում կայացրեց պատերազմով հանձնել այդ հինգ շրջանները։ Եվ Հայաստանի ղեկավարությունը դիտավորությամբ պատրվակ ստեղծեց պատերազմի համար»,- հայտարարել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ իշխանությունները հրաժարվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից գրավյալ ճանաչված տարածքների վերադարձից և Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններից, ինչը Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց պատերազմ սկսելու համար։
«Ադրբեջանի համար կազուս բելի (պատերազմի առիթ – խմբ․) էր Հայաստանի կողմից հրաժարվելը՝ տարածքները վերադարձնել․․․ դա Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց Արցախի վրա հարձակվելու համար»,- նշել է նա։
Ղուկասյանը պնդել է, որ Հայաստանի իշխանությունները գործել են ի վնաս պետական և ազգային շահերի․ «Մեր ղեկավարները սառնասրտորեն մեր ժողովրդի դեմ, մեր դեմ էդպիսի բան են կատարել։ Եվ հիմա իրենց անպատժելիության աստիճանը էնքան բարձր ա, որ իրենք հրապարակել են էդ ամեն ինչը․․․ Դրել են ժողովրդի առջև և չեն վախեցել դրանից»,- ասել է նա։
Ըստ քաղաքագետի՝ պատերազմը հնարավոր կլիներ կանխել, եթե Հայաստանը չհրաժարվեր բանակցային գործընթացից․ «Ոչ մի երաշխիք չկա, որ չի կրկնվի, եթե մեր ղեկավարները սառնասրտորեն մեր ժողովրդի դեմ էդպիսի բան են կատարել»,- եզրափակել է Անդրիաս Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան