Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով

Լուրեր

10.10.2026 | 13:16
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ԵՄ Խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանում ԵՄ երկրների վրա հիբրիդային հարձակումների համար պատասխանատու ռուս անհատների և կազմակերպությունների նկատմամբ: Որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 15-ին, գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։

Միջոցառումները, մասնավորապես, ուղղված են Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալության 29155-րդ ստորաբաժանմանը՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը (նախկինում՝ГРУ) ) և Cadet Blizzard հաքերային խմբին, որոնք կանգնած են Չեխիայում և Ուկրաինայում կիբեռհարձակումների և հիբրիդային գործողությունների հետևում։

Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվում նաև 12 անձանց նկատմամբ՝ արտաքին քաղաքականության վերլուծաբանների, Կրեմլի հետ սերտորեն կապված կամ կապված վերլուծական կենտրոնների և համալսարանների աշխատակիցների, ինչպես նաև «ռուսամետ քարոզչություն, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մասին դավադրության տեսություններ կամ հակաուկրաինական և հականատоական պատմություններ տարածող կարծիքի առաջնորդների»։ Նրանցից մի քանիսը Արևմտյան Եվրոպայի երկրների նախկին զինվորականներ կամ ոստիկաններ են, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

2022-2023 թվականներին Cadet Blizzard-ը հարձակվել էր Չեխիայի Հանրապետության կարևորագույն ենթակառուցվածքային բաղադրիչի վրա: Հարձակումը ներառում էր թիրախային կազմակերպության համակարգերին չարտոնված մուտք և տեղաշարժ թիրախային կազմակերպության ցանցի ներսում, ինչը հանգեցրել էր հետախուզական արժեք ներկայացնող տեղեկատվության գողությանը: Այնուամենայնիվ, առկա տեղեկատվության համաձայն, այս միջադեպը հանրային անվտանգությանը չի սպառնացել:

Մի քանի օր առաջ Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել էին 2024 թվականին օդային երթևեկության կառավարման համակարգի վրա կիբերհարձակման և 2025 թվականի փետրվարին Բունդեսթագի վաղաժամկետ ընտրություններից առաջ ապատեղեկատվական արշավի մեջ: Բեռլինի խոսքով՝ այս գործողությունների հետևում կանգնած էր ГРУ-ն:

Նույն օրը ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել անհատների և կազմակերպությունների նկատմամբ՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ նրանց կապերի համար։ Թիրախային են դարձել ևս հինգ անհատ և չորս կազմակերպություն։ Ցանկում ներառված են գործարարներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Ռուսաստանի խոշոր պետական ​​նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի հետ։

«Նրանք վերահսկում են Ռուսաստանից ծագող կամ Ռուսաստանից արտահանվող հում նավթ կամ նավթամթերք տեղափոխող նավերը՝ թաքցնելով նավթի իրական ծագումը և կիրառելով անկանոն և բարձր ռիսկային առաքման մեթոդներ», – նշվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Նոր պատժամիջոցները վերաբերում են Արաբական Միացյալ Էմիրություններում, Վիետնամում և Ռուսաստանում տեղակայված նավագնացության ընկերություններին, որոնք տիրապետում կամ շահագործում են արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող «ստվերային» տանկերներ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, ֆինանսական գործարքների արգելք և ԵՄ երկրներ այցելելու արգելք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի