Վարչապետի ասածը՝ սրանք օտարերկրյա գործակալներ են, դեռ ճշմարտությունը չէ՛․ պարտվում ես չարի դեմ պայքարելով չար մեթոդներով․ Դավիթ Ամիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ-ում քաղաքական դաշտի բանավեճը զուրկ է բովանդակությունից, իսկ հասարակությունը, լինելով մի շարք տրավմաների մեջ, ենթարկվում է նոր սթրեսների»,- Factor TV-ի եթերում նման տեսակետ է հայտնել հոգեբան Դավիթ Ամիրյանը՝ խոսելով Հայաստանում մարդու իրավունքների, ներքաղաքական զարգացումների և հանրային տրամադրությունների մասին։
Անդրադառնալով երկրում մարդու իրավունքների վիճակին և ընդդիմության կողմից հնչող քաղբանտարկյալների մասին պնդումներին՝ Ամիրյանը նշեց, որ թեև իրավիճակը չի կարելի համեմատել «37 թվի» հետ, սակայն առկա են լուրջ խնդիրներ․ «Եթե նայենք դատավարական գործընթացներին և եթե նայենք, թե մարդիկ ձերբակալվում են, հետո կալանավորվում են […] ապա, այո՛, մենք ունենք բավականին լուրջ խնդիր իրավունքների հետ կապված»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արդար դատաքննության իրավունքի իրացումը շատ հարցերում խնդրահարույց է։
Ըստ նրա՝ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խնդիրը բովանդակային քննարկումների բացակայությունն է։ Նրա խոսքով՝ իշխանության, ընդդիմության և հասարակական սեկտորի առաջ քաշած դրույթներում բացակայում են ապագային միտված արժեքային քննարկումները։

«Ցավոք սրտի, մենք չունենք բովանդակություն։ Մենք չունենք խնդիրներ, որոնք վերաբերվում են երկրի ապագայի և հասարակության համար […] այն արժեքներին, որոնց վրա որ պիտի կառուցվի մեր հասարակությունն ու պետությունը»,- նշեց Ամիրյանը՝ հավելելով, որ այս պայմաններում «ճշմարտությունը կորչում է»։
Դավիթ Ամիրյանը խոսեց նաև քաղաքացիական հասարակության դերի մասին՝ նշելով, որ այն պետք է երկու հիմնական գործառույթ իրականացնի՝ սոցիալական կապիտալ գեներացնի և հակակշիռ դառնա իշխանությանը։ Նրա կարծիքով, սակայն, այսօրվա հասարակական սեկտորը ներքաշվել է քաղաքական բանավեճի մեջ և չի կատարում իր առաքելությունը՝ մասամբ մտահոգված լինելով նաև սեփական գոյության հարցերով։
Նա հատուկ անդրադարձ կատարեց վերջին շրջանում իշխանության և եկեղեցու միջև լարվածությանը՝ այն որակելով որպես հանրությանը պատճառվող լրացուցիչ ցավ և սթրես։ «Ոչ մեկ չի մտածում՝ ինչ ցավ է պատճառվում սովորական ժողովրդին ստեղծված իրավիճակով։ Այս կոնֆլիկտը ինքը հերթական սթրեսն է ու տրավման մեր հասարակության համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հանրությունը դեռևս գտնվում է պատերազմի, տարածքների կորստի և Արցախի հայաթափման հետևանքով առաջացած ծանր հոգեբանական վիճակում։
Խոսելով 2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային սպասումների մասին՝ Դավիթ Ամիրյանը ընդգծեց, որ հասարակությունը վրեժխնդրություն չէր պահանջում։ «Ժողովուրդը վենդետա չէր պահանջում։ Ժողովուրդը պահանջում էր արդարության վերականգնում։ Արդարության վերականգնումը չի նշանակում վրեժխնդրություն»,- նշեց նա։ Ըստ բանախոսի՝ մարդիկ ցանկանում էին իմանալ ճշմարտությունն անցյալի գործընթացների մասին, սակայն այս պահանջը մնացել է չբավարարված։ Նա քննադատեց այն մոտեցումը, թե հանրությունն է մեղավոր որոշ բարեփոխումների ձախողման մեջ՝ նշելով, որ քաղաքական գործիչները չպետք է մեղքը բարդեն ժողովրդի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան